1. Յայնժամ ասէ՛ ցիս Տէր. Ե՛րթ ստացիր քեզ կո՛ւժ մի ստեղծեալ ‘ի կաւոյ, և ածցես ‘ի ծերոց ժողովրդեանն, և ‘ի ծերոց քահանայիցն.
2. և ելցես ‘ի գերեզմանս որդւոցն նոցա՝ որ է առաջի մտից դրանն Քարսիդեայ, և ընթերցցես անդ զա
3. Եւ ասասցե՛ս ցնոսա. Լուարո՛ւք զպատգամ Տեառն թագաւորք Յուդայ, և արք Հրէաստանի, և բնակիչք Երուսաղեմի։ Ա՛յսպէս ասէ Տէր զօրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւադիկ ես ածի՛ց ‘ի վերայ տեղւոյդ այդորիկ չարի՛ս. որպէս զի ամենայնի որ լսիցէ՝ հնչեսցեն ականջք իւր.
4. փոխանակ զի թողին զիս, և օտարացուցին զտեղիս զայս յինէն. և արկանէին ‘ի սմա խունկս աստուածոց օտարաց, զորս ո՛չ գիտէին ինքեանք և հարք իւրեանց։ Եւ թագաւորքն Յուդայ լցին զտեղիս զայս արեամբ անմեղաց.
5. և շինեցին բագինս Բահաղու, այրե՛լ զորդիս իւրեանց հրով՝ ողջակէզս Բահաղու. զոր ո՛չ պատուիրեցի և ո՛չ խօսեցայ, և ո՛չ ածի զմտաւ ‘ի սրտի իմում։
6. Վասն այդորիկ ահա աւուրք գա՛ն ասէ Տէր. և ո՛չ ևս կոչեսցի անուն տեղւոյդ այդորիկ Գլորումն, և գերեզման որդւոցն Ենովմայ, այլ Ձո՛ր կոտորածի:
7. Եւ խափանեցից զխորհուրդն Յուդայ, և զխորհուրդն Երուսաղեմի ‘ի տեղւոջն յայնմիկ. և արկից զնոսա տապա՛ստ սրով առաջի թշնամեաց իւրեանց, և ‘ի ձեռս խնդրողաց անձանց նոցա. և տա՛ց զդիակունս նոցա ‘ի կերակուր թռչնոց երկնից, և գազանաց երկրի:
8. Եւ կարգեցից զքաղաքն զայն յապականութիւն և ‘ի շչիւն. ամենայն որ անցանէ ընդ նա տրտմեսցի՛. և շչեսցէ՛ ‘ի վերայ ամենայն հարուածոց նորա:
9. Եւ կերիցեն զմարմինս ուստերաց՝ և զմարմինս դստերաց իւրեանց, և իւրաքանչիւր զմարմին ընկերի իւրոյ, ‘ի նեղութեան և ‘ի պաշարման զոր պաշարեցին զնոսա թշնամիք իւրեանց՝ որք խնդրէին զանձինս նոցա:
10. Եւ խորտակեսցես զկուժն առաջի արանցն որ ելանիցեն ընդ քեզ,
11. և ասասցես ցնոսա. Ա՛յսպէս ասէ ցիս Տէր զօրութեանց. Ա՛յդպէս խորտակեցից զժողովուրդդ զայդ՝ և զքաղաքդ, որպէս խորտակի աման խեցեղէն, որ ո՛չ կարիցէ միւսանգամ բժշկել. և ‘ի Տափէ՛թ թաղեսցին առ ‘ի չգոյէ՛ տեղի թաղելոյ:
12. Ա՛յսպէս արարից տեղւոյդ այդմիկ՝ ասէ Տէր, և բնակչա՛ցդ որ ‘ի դմա. տա՛ց զքաղաքդ զայդ ‘ի գլորո՛ւմն.
13. և եղիցին տունք Երուսաղեմի և տունք թագաւորացն Յուդայ՝ իբրև զտեղի՛ սպանելոց. վասն պղծութեանց զոր արարին յամենայն տունս, յորս արկանէին խունկս ‘ի վերայ տանեաց իւրեանց՝ ամենայն զօրութեանց երկնից, և նուիրէին նուէրս աստուածոց օտարաց:
14. Եւ ե՛կն Երեմիա ‘ի գլորմանէն Տափեթայ՝ ուր առաքեաց զնա Տէր անդ մարգարէանալ. և եկա՛ց ‘ի սրահի տանն Տեառն, և ասէ ցամենայն ժողովուրդն.
15. Ա՛յսպէս ասէ Տէր զօրութեանց Աստուած Իսրայէլի. Ահաւասիկ ես ածեմ ‘ի վերայ քաղաքիդ այդորիկ, և ‘ի վերայ ամենայն քաղաքաց դորա՝ և աւանաց զամենայն չարիս զոր խօսեցայ ‘ի վերայ դորա, զի խստացուցին զպարանոցս իւրեանց չլսել բանից իմոց։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: