ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔԻ ԱՌԱԿԸ
(Ղուկ. 14.15-24)
1․ Յիսուս դարձեալ պատասխանեց եւ առակներով ասաց նրանց.
2․ «Երկընքի արքայութիւնը նմանուեց մի թագաւորի, որ իր որդու համար հարսանիք արեց:
3․ Եւ ուղարկեց իր ծառաներին՝ հրաւիրուածներին հարսանիքի կանչելու. ու նրանք չուզեցին գալ:
5․ Սակայն նրանք, բանի տեղ չդնելով, գնացին՝ մէկն իր ագարակը, մէկն իր առեւտրին.
6․ ուրիշներ էլ բռնեցին նրա ծառաներին, անպատուեցին ու սպանեցին:
8․ Ապա իր ծառաներին ասաց. «Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածները արժանի չէին:
9․ Արդ, գնացէ՛ք հրապարակները եւ ում որ գտնէք, կանչեցէ՛ք հարսանիքի»:
12․ «Ընկե՛ր, որ հարսանիքի զգեստ չունէիր, ինչպէ՞ս այստեղ մտար»: Եւ նա պապանձուեց:
14․ որովհետեւ կանչուածները բազում են, իսկ ընտրեալները՝ սակաւ»:
ԿԱՅՍՐԻՆ ՏՐՈՒԵԼԻՔ ՏՈՒՐՔԸ
(Մարկ. 12.13-17, Ղուկ. 20.20-26)
15․ Այն ժամանակ փարիսեցիները գնացին խորհուրդ արեցին նրա մասին, թէ ինչպէս խօսքերով նրան որոգայթ լարեն:
17․ Արդ, ասա՛ մեզ, ինչպէ՞ս է քեզ թւում. պէ՞տք է հարկ տալ կայսրին, թէ՞՝ ոչ»:
18․ Յիսուս հասկացաւ նրանց խորամանկութիւնն ու ասաց. «Ինչո՞ւ էք ինձ փորձում, կեղծաւորնե՛ր,
19․ ինձ հարկի դահեկա՛ն ցոյց տուէք»: Եւ նրանք մի դահեկան բերեցին:
20․ Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է»:
22․ Երբ այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:
ՀԱՐՑ՝ ՄԵՌԵԼՆԵՐԻ ՅԱՐՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ
(Մարկ. 12.18-27, Ղուկ. 20.27-40)
23․ Նոյն օրը նրան մօտեցան սադուկեցիները, որոնք ասում էին, թէ յարութիւն չկայ. հարց տուեցին նրան ու ասացին.
26․ Նոյնպէս եւ երկրորդը եւ երրորդը, մինչեւ եօթներորդը:
27․ Բոլորից յետոյ կինն էլ մեռաւ:
28․ Արդ, յարութեան ժամանակ եօթից ո՞ւմ կին կը լինի նա, քանի որ բոլորն էլ նրան իբրեւ կին ունեցան»:
31․ Բայց մեռելների յարութեան մասին չէ՞ք կարդացել Աստծուց ձեզ ասուածը.
33․ Երբ ժողովուրդը այս լսեց, զարմացաւ նրա ուսուցման վրայ:
ԱՄԵՆԱՄԵԾ ՊԱՏՈՒԻՐԱՆԸ
(Մարկ. 12.28-34, Ղուկ. 10.25-28)
34․ Իսկ փարիսեցիները երբ լսեցին, թէ նա պապանձեցրեց սադուկեցիներին, ի մի հաւաքուեցին.
35․ եւ նրանցից մէկը նրան փորձելով՝ հարցրեց ու ասաց.
36․ «Վարդապե՛տ, Օրէնքի մէջ ո՞ր պատուիրանն է մեծ»:
38․ Այս է մեծը եւ առաջին պատուիրանը.
39․ եւ երկրորդը սրա նման է. պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս քո անձը:
40․ Այս երկու պատուիրաններից են կախուած ամբողջ Օրէնքը եւ մարգարէները»:
ՔՐԻՍՏՈՍ՝ ՈՐԴԻ ԵՒ ՏԷՐ ԴԱՒԹԻ
(Մարկ. 12.35-37, Ղուկ. 20.41-44)
41․ Եւ երբ փարիսեցիները հաւաքուեցին, Յիսուս նրանց հարցրեց ու ասաց.
42․ «Ի՞նչ կարծիք ունէք Քրիստոսի մասին, ո՞ւմ որդին է»: Նրան ասացին՝ Դաւթի:
43․ Յիսուս նրանց ասաց. «Իսկ Դաւիթն ինչպէ՞ս նրան Սուրբ Հոգով կոչում է Տէր եւ ասում է.
44․ «Տէրն իմ տիրոջն ասաց՝ նստի՛ր իմ աջ կողմում, մինչեւ որ քո թշնամիներին դնեմ քո ոտքերի տակ իբրեւ պատուանդան»:
45․ Իսկ եթէ Դաւիթը նրան Տէր է կոչում, ինչպէ՞ս նրա որդին կը լինի»:
46․ Եւ ոչ ոք նրան մի բառ պատասխան չկարողացաւ տալ: Եւ այդ օրուանից ոչ ոք չէր համարձակւում նրան մի որեւէ բան հարցնել:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: