1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.
2. Խաւսեաց ընդ որդիսդ Իսրայէլի եւ ասասցես. Եթէ ոք յորդւոցդ Իսրայէլի կամ յեկելոց պանդխտաց Իսրայէլի տացէ զսերմն իւր իշխանին` մահու մեռցի. եւ ազգք երկրին քարկոծ արասցեն զնա քարամբք:
3. Եւ ես հաստատեցից զերեսս իմ ի վերայ մարդւոյն այնորիկ. եւ կորուսից զնա ի ժողովրդենէ իւրմէ. զի ետ ի սերմանէ իւրմէ իշխանին` պղծել զսրբութիւն իմ եւ գարշեցուցանել զանուն սրբեցելոց իմոց:
4. Ապա թէ ակն ածելով ակն ածեսցեն բնակք երկրին աչաւք իւրեանց յառնէն յայնմանէ. ի տալ նորա զսերմն իւր իշխանին` չսպանանել զնա:
5. Հաստատեցից զերեսս իմ ի վերայ առնն այնորիկ եւ ի վերայ ազգի նորա. եւ կորուսից զնա եւ զամենայն միաբանեալսն ընդ նմա` առ ի պղծեցուցանելոյ զնոսա ընդ իշխանին, ի միջոյ ժողովրդեան իւրեանց:
6. Եւ անձն որ երթիցէ զհետ վհկաց կամ գիտաց` պոռնկել զկնի նոցա, հաստատեցից զերեսս իմ ի վերայ անձինն այնորիկ եւ կորուսից զնա ի ժողովրդենէ իւրմէ:
7. Եւ սրբեսջիք. եւ եղիջիք սուրբք, զի սուրբ եմ ես` Տէր Աստուած ձեր.
8. եւ պահեսջիք զհրամանս իմ եւ արասջիք զնոսա. ես եմ Տէր Աստուած` որ սիրեմ զձեզ:
9. Մարդ ոք մարդ` որ հայհոյեսցէ զհայր իւր կամ զմայր իւր` մահու մեռցի. զհայր իւր կամ զմայր իւր եթէ բամբասեսցէ` մահապարտ է:
10. Եւ այր ոք եթէ շնասցի ընդ առնակնոջ կամ եթէ շնասցի ընդ կնոջ ընկերի իւրում` մահու մեռցի եւ շնացողն եւ շնացեալն:
11. Եւ այր ոք` որ ննջիցէ ընդ կնոջ հաւր իւրոյ, զառականս հաւր իւրոյ յայտնեաց. մահու մեռցին երկոքին, զի ամպարշտեցան. եւ մահապարտ են:
12. Եւ եթէ ննջեսցէ ոք ընդ նուոյ իւրոյ, մահու մեռցին երկոքին, զի ամպարշտեցան. եւ մահապարտք են:
13. Եւ այր ոք որ ննջիցէ ընդ արուի` զգործ կանանցի. պղծութիւն գործեցին, մահու մեռցին երկոքեանն` զի մահպարտք են:
14. Եւ այր ոք որ առնուցու կին եւ զմայր նորա, անաւրէնութիւն է. հրով այրեսցեն եւ զնոսա. եւ մի լիցի ձեզ անաւրէնութիւն:
15. Եւ այր ոք որ տացէ զարութիւն իւր յանասուն` մահու մեռցի. եւ զանասունն սպանանիջիք:
16. Եւ կին որ մատչիցի յամենայն անասուն` պղծիլ ի նմանէ, սպանանիջիք զկինն եւ զանասունն. մահու մեռցին,
զի մահապարտք են:
17. Եւ այր ոք որ առնուցու զքոյր իւր` զառ ի հաւրէ կամ զառ ի մաւրէ, եւ տեսանիցէ զառականս նորա, եւ նա տեսանիցէ զառականս նորա` նախատինք են. սատակեսցին յերեսաց որդւոց ազգի իւրեանց, զի զառականս քեռ իւրոյ յայտնեաց. ընգալցին զմեղս իւրեանց:
18. Եւ այր` որ ննջիցէ ընդ կնոջ դաշտանի, եւ յայտնիցէ զառականս նորա` զի զաղբեւր նորա յայտնեաց, եւ սա` յայտնեաց զբղխումն արեան իւրոյ, սատակեսցին երկոքին յազգէ իւրեանց:
19. Եւ զառականս հաւրաքեռ քո եւ զմաւրաքեռ քո մի յայտնեսցես. զի զնդանութեան առականս յայտնեցին` զմեղս իւրեանց ընկալցին եւ անորդիք մեռցին:
20. Եւ մարդ ոք որ ննջեսցէ ընդ կնոջ քեռ իւրոյ, զառականս քեռ իւրոյ յայտնեաց. զմեղս իւրեանց ընգալցին եւ անորդիք մեռցին:
21. Եւ մարդ ոք որ առնուցու զկին եղբաւր իւրոյ` պղծութիւն է. զառականս եղբաւր իւրոյ յայտնեաց. անորդիք մեռցին:
22. Եւ պահեսջիք զամենայն հրամանս իմ եւ զամենայն իրաւունս իմ, եւ արասջիք զնոսա. եւ ոչ տաղտկանայցէ երկիրն ձեւք` յորս տարայց զձեզ բնակել ի նմա:
23. Եւ մի գնայցէք ըստ աւրինաց ազգացն զորս մերժիցից ես ի ձէնջ. զի զամենայն զայն արարին, եւ գարշեցայ ես ի նոցանէ.
24. Եւ ասացի ցձեզ. Դուք ժառանգեցէք զերկիրն զայն, եւ ես տաց ձեզ զնա ի ստացուած. երկիր որ բղխէ զկաթն եւ զմեղր: Ես եմ Տէր Աստուած ձեր` որ մեկնեցի զձեզ յամենայն ազգաց.
25. եւ զատուսջիք զանձինս ձեր ի մէջ անասնոց սրբոց եւ ի մէջ թռչնոց սրբոց եւ անսրբոց. եւ մի պղծիցէք զանձինս ձեր անասնովք եւ թռչնովք եւ ամենայն սողնովք երկրի, զորս ես զատուցի ձեզ ի պղծութիւն:
26. Եւ եղիջիք ինձ սուրբք, զի սուրբ եմ ես Տէր Աստուած ձեր. որ զատուցի զձեզ յամենայն ազգաց լինել ինձ:
27. Եւ այր կամ կին` յորոց լիցի վհուկ կամ գէտ, մահու մեռցի. քարամբք քարկոծեցէք զնոսա, զի մահապարտք են:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: