1. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ընդ Ահարոնի եւ ասէ. Խաւսեաց ընդ որդիսն Ահարոնի ընդ քահանայսն եւ ասասցես ցդոսա. Զի մի պղծեսցին յոգիս ազգի իւրեանց.
2. այլ կամ յընդանի կամ ի դրացի իւրեանց, կամ ի հայր կամ ի մայր, կամ յուստերս կամ ի դստերս կամ յեղբայր.
3. կամ ի քոյր կամ ի դուստր մերձաւոր իւր` զոր առն չիցէ տուեալ` նոքաւք պղծեսցին:
4. Եւ մի պղծեսցի վայրապար ի ժողովրդեան իւրում պղծութիւն իւր:
5. Եւ մի գերծուցուն զգլուխս իւրեանց ի վերայ մեռելոյ ի կնդութիւն. եւ զտեսիլ մաւրուաց մի գերծուցուն. եւ ի մարմինս իւրեանց վէրս մի հատանիցեն:
6. Զի սուրբ լինիցին Աստուծոյ իւրեանց. եւ մի գարշեցուսցեն զանուն Աստուծոյ իւրեանց, զի զոհ Տեառն պատարագ Աստուծոյ իւրեանց նոքա մատուցանեն. եւ եղիցին սուրբք:
7. Կին պոռնիկ եւ պղծեալ մի առնուցուն. եւ զկին հանեալ յառնէ իւրմէ մի առնուցուն, զի սուրբ է Տեառն Աստուծոյ իւրոյ.
8. եւ սրբեսցէ զանձն, զի զպատարագսն Տեառն Աստուծոյ ձերոյ նա մատուցանէ. սուրբ եղիցի. զի սուրբ եմ ես` որ սրբեմ զնոսա:
9. Եւ դուստր առն քահանայի եթէ ի պոռնկութեան պղծեսցի, զանուն հաւր իւրոյ բամբասեաց` հրով այրեսցի:
10. Եւ քահանայն մեծ` յեղբարց իւրոց, յորոց վերայ գլխոցն արկեալ իցէ զեւղն աւծութեան. եւ կատարեալ զձեռս նորա` զգենուլ զպատմուճանսն, զգլուխ իւր մի ապախուրեսցէ, եւ զհանդերձս իւր մի պատառեսցէ.
11. եւ յանձն վախճանեալ մի մտցէ, ի հայր իւր կամ ի մայր իւր մի պղծեսցի:
12. Եւ ի սրբութեանց անտի մի ելանիցէ. եւ մի պղծեսցէ զսրբութիւն Աստուծոյ իւրոյ. զի սուրբ իւղն աւծութեան որ յԱստուծոյ` ի վերայ նորա է. զի ես եմ Տէր:
13. Նա` կին կոյս յազգէ իւրմէ առնուցու:
14. Զայրի եւ զհանեալ եւ զպոռնիկ մի առնուցու, այլ կոյս յազգէ իւրմէ առնուցու կին.
15. եւ մի պղծեսցէ զսերմն իւր ի ժողովրդեան իւրում. զի ես եմ Տէր` որ սրբեմ զնա:
16. Խաւսեցաւ Տէր ընդ Մովսիսի եւ ասէ.
17. Խաւսեաց ընդ Ահարոնի եւ ասասցես. Այր ոք յազգէ քումմէ` յամենայն ազգս ձեր յորում իցէ արատ, մի մատիցէ մատուցանել պատարագ Աստուծոյ իւրոյ.
18. զի ամէն` այր յորում իցէ արատ, մի մատիցէ: Այր կաղ կամ կոյր կամ կարճունչ կամ ականջատ.
19. կամ այր ձեռնբեկ կամ ոտնբեկ.
20. կամ սապատողն կամ շիլ կամ պտղակն. կամ այր յորում իցէ քոս կամ քղցկեղ կամ միորձի:
21. Ամենայն այր յորում իցէ արատ` ի զաւակէ Ահարոնի քահանայի, մի մերձեսցի զոհ մատուցանել Աստուծոյ, քանզի արատ գոյ ի նմա. եւ զպատարագն Աստուծոյ մի մատչիցի մատուցանել, զի պատարագն Աստուծոյ սրբութիւնք սրբութեանց են:
22. Ի սրբութեանց անդի կերիցէ.
23. բայց ի վարագոյրն մի մերձեսցի եւ առ սեղանն մի մատիցէ, զի արատաւոր է. եւ մի պղծեսցէ զսրբութիւն Աստուծոյ իւրոյ, զի ես եմ Տէր` որ սրբեմ զնոսա:
24. Եւ խաւսեցաւ Մովսէս ընդ Ահարովնի եւ ընդ որդիս նորա եւ ընդ ամենայն որդիսն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: