Գիրք` 44. Երեմիա

Գլուխ 30

 

1. Բանն որ եղեւ առ Երեմիա ի Տեառնէ ասել.

2. Այսպէս ասէ Տէր Աստուած Իսրայէլի. Գրեա դու քեզ զամենայն զբանս զոր ետու քեզ հրաման ի մատենի։

3. Զի ահա աւուրք գան ասէ Տէր, եւ դարձուցից զգերութիւն ժողովրդեան իմոյ Իսրայէլի եւ զՅուդայ՝ ասէ Տէր. եւ դարձուցից զդոսա յերկրիդ՝ զոր ետու հարցն նոցա, եւ տիրեսցեն դմա։

4. Եւ այս բանք են զոր խաւսեցաւ Տէր ի վերայ Իսրայէլի եւ Յուդայ։

5. այսպէս ասէ Տէր. Ձայն ահի լուիջիք, եւ զձայն ահեղ գուժի, յորմէ դողայցեն մէջք. եւ փրկութիւն եւ խաղաղութիւն ոչ իցէ։

6. Հարցէք եւ տեսէք՝ եթէ ծնաւ երբէք արու. զի տեսի զամենայն այր՝ եւ ձեռք իւր ի վերայ միջոյ իւրոյ իբրեւ ծննդականի, եւ դարձան երեսք ամենայն ի գոյն դալնկան.

7. զի մեծ է աւրն այն, եւ չիք այնպիսի. եւ անհնարին նեղութեամբ է ժամանակն Յակովբայ, եւ ապրեսցի ի նմանէ։

8. Եղիցի յաւուր յայնմիկ՝ ասէ Տէր զաւրութեանց, խորտակեցից զլուծն ի պարանոցէ նոցա, եւ զկապանս նոցա խզեցից. եւ ոչ եւս կայցեն նոքա ի հարկի աւտարաց.

9. այլ հարկեսցին Տեառն Աստուծոյ իւրեանց, եւ զԴաւիթ արքայ իւրեանց յարուցից նոցա։

10. Բայց դու մի երկնչիր ծառայ իմ Յակովբ՝ ասէ Տէր, եւ մի զարհուրեսցիս Իսրայէլ. զի ահաւասիկ ես փրկեցից զքեզ ի հեռաստանէ, եւ զզաւակ քո յերկրէ գերութեան նոցա. եւ դարձցի Յակովբ՝ եւ դադարեսցէ, եւ բարկեցիկ լիցի. եւ ոչ ոք իցէ որ զարհուրեցուսցէ։

11 Զի ընդ քեզ եմ ես ասէ Տէր ի փրկել զքեզ. զի արարից նուազութիւն ի մէջ ազգաց, յորս ցրուեցից զքեզ անդր. եւ քեզ ոչ արարից վախճան. եւ խրատեցից զքեզ իրաւամբք, եւ քաւելով ոչ քաւեցից զքեզ։

12. Այսպէս ասէ Տէր. Սաստկացուցի զբեկումն քո, եւ ցաւագին են հարուածք քո.

13. ոչ ոք է որ դատի զդատաստանս քո։ ի ցաւս քո բժշկեցար, եւ աւգուտ ոչ եղեւ քեզ։

14. ամենայն բարեկամք քո մոռացան զքեզ, եւ ոչ հարցանիցեն զքէն. զի զհարուածս թշնամւոյ հարի զքեզ՝ խրատ սաստիկ։ վասն ամենայն անիրաւութեանց քոց, բազմացան մեղք քո։

15. Զի՞ գոչես ի վերայ բեկման քոյ, սակայն ոչ արարից քեզ վախճան. բուռն են ցաւք քո. վասն բազմութեան անաւրէնութեան քոյ սաստկացան. մեղք քո արարին քեզ զայդ։

16. Վասն այդորիկ ամենեքին որ ուտէին զքեզ՝ կերիցին. եւ ամենայն թշնամիք քո կերիցեն զմարմինս իւրեանց. վասն բազում անիրաւութեանց քոց որ յաճախեցին. եւ մեղք քո արարին քեզ զայդ։ եւ եղիցին ապականիչք քո յապականութիւն, եւ զամենայն աւարառուս քո տաց յաւար։

17. Զի ածից զբժշկութիւն քո ի ցաւագին վիրաց քոց, եւ բժշկեցից զքեզ՝ ասէ Տէր։ զի ցրուեալ կոչեցար Սիովն, եւ դոյն է որս ձեր. զի որ խնդրիցէ ոչ գտանիցէ զնոսա։

18. Այսպէս ասէ Տէր. Ահաւասիկ ես դարձուցից զվտարանդութիւն յարկացն Յակովբայ, եւ գերութեանն նորա ողորմեցայց. եւ շինեսցի քաղաքն ի բարձրութեան իւրում. եւ տաճարն ըստ իրաւանց իւրոց կանգնեսցի։

19. եւ ելցեն ի դոցանէ երգիչք եւ ձայն խաղալկաց, եւ բազմացուցից զդոսա՝ եւ մի նուազեսցին. տարածեցից զդոսա՝ եւ մի նուազեսցին։

20. Եւ մտանիցեն դոքա իբրեւ զառաջինն, եւ վկայութիւնք դոցա կանգուն կայցեն առաջի աչաց իմոց։ Եւ հանդէս արարից ի վերայ նեղչաց դոցա։

21. եւ եղիցինբռնագոյնք քան զնոսա ի վերայ նոցա. եւ իշխան դոցա ի դոցանէ ելցէ։ Եւ ժողովեցից զդոսա, եւ դարձցին առ իս։ զի ով է այն որ ետ զսիրտ իւր դառնալ առ Տէր, ասէ Տէր։

22. Եւ եղիջիք ինձ ի ժողովուրդ, եւ ես եղէց ձեզ յԱստուած։

23. զի բարկութիւն Տեառն ել ցասմամբ. ել բարկութիւն մրրկեալ ի վերայ ամպարշտաց։

24. եկեսցէ՝ եւ մի դարձցի բարկութիւն սրտմտութեան Տեառն՝ մինչեւ արասցէ եւ կատարեսցէ զյաւժարութիւն սրտի իւրոյ ի վախճանի աւուրց։ Եւ ծանիջիք զայն։