1․ Ի հինգետասա՛ներորդի ամի տէրութեանն Տիբերեայ կայսեր, ի դատաւորութեան Հրեաստանի Պիղատոսի՛ Պոնտացւոյ, և ի չորրորդպետութեան Գալիլեացւոց Հերովդի՛, և ի Փիլիպոսի եղբօր նորա չորրորդպետութեան ի Տուրացւոց և ՚ի Տրաքոնացւոց աշխարհին, և ՚ի չորրորդպետութեան Լիսանեայ Աբիլենացւոյ․
2․ և ի քահանայապետութեան Անայի և Կայիափայ․ եղև բա՛ն Աստուծոյ ի վերայ Յովհաննու որդւոյ Զաքարիայ՝ յանապատի անդ։
3․ Եւ ե՛կն յամենայն կողմն Յորդանանու, քարոզե՛լ մկրտութիւն ապաշխարութեան ի թողութիւն մեղաց։
4․ Որպէս և գրեալ է ի գիրս պատգամաց Եսայայ մարգարէի․ Ձա՛յն բարբառոյ յանապատի․ Պատրա՛ստ արարէք զճանապարհ Տեառն, և ուղի՛ղ արարէք զշաւիղս նորա։
5․ Ամենայն ձորք լցցի՛ն, և ամենայն լերինք և բլուրք՝ խոնարհեսցի՛ն․ և եղիցին դժուարինքն ի դիւրի՛նս, և առապարքն՝ ի հա՛րթ ճանապարհս․
6․ և տեսցէ՛ ամենայն մարմին զփրկութիւն Աստուծոյ։
7․ Եւ ասէր ցժողովուրդսն ելեալս մկրտել ի նմանէ․ Ծնո՛ւնդք իժից՝ ո՞ ցոյց ձեզ փախչել ի բարկութենէն որ գալոց է։
8․ Արարէ՛ք այսուհետև պտուղս արժանիս ապաշխարութեան։ Եւ մի՛ սկսանիցիք ասել՝ եթէ ունիմք հայր զԱբրահամ․ զայս ասե՛մ ձեզ, եթէ կարօղ է Աստուած ի քարանցս յայսցանէ յարուցանել որդիս Աբրահամու։
9․ Բայց ահաւասիկ տապար՝ առ արմի՛ն ծառոց կայ․ ամենայն ծառ որ ո՛չ առնէ զպտուղ բարւոք, հատանի և ի հո՛ւր արկանի։
10․ Հարցանէին զնա ժողովուրդքն և ասէին․ Իսկ արդ՝ զի՞նչ գործեսցուք։
11․ Պատասխանի ետ՝ և ասէ ցնոսա․ Ոյր իցեն երկու հանդերձք՝ տացէ զմին այնմ ոյր ոչ գուցէ․ և ոյր կայցէ կերակուր՝ նո՛յնպէս արասցէ։
12․ Եկին և մաքսաւորք մկրտել, և ասեն ցնա․ Վա՛րդապետ՝ զի՞նչ գործեսցուք։
13․ Եւ նա՝ ասէ ցնոսա․ Մի՛ ինչ աւելի քան զհրամայեալսն ձեզ առնիցէք։
14․ Հարցանէին զնա և զինուորքն՝ և ասէին․ Եւ մեք զի՞նչ գործեսցուք։ Ասէ ցնոսա․ Մի՛ զոք խուիցէք՝ և մի՛ զոք զրպարտիցէք, շա՛տ լիցին ձեզ թոշակքն ձեր։
15․ Մինչ ա՛կն ունէր ժողովուրդն, և խորհէին ամենեքեան ՚ի սիրտս իւրեանց վասն Յովհաննու․ Միթէ՝ սա՛ իցէ Քրիստոսն։
16․ Պատասխանի ետ ամենեցուն՝ և ասէ․ Ես մկրտեմ զձեզ ջրո՛վ․ բայց գայ զօրագո՛յն քան զիս, զորոյ՝ չե՛մ բաւական բառնալ զկօշիկս․ նա՛ մկրտեսցէ զձեզ Հոգւով Սրբով և հրով։
17․ Որոյ հեծանոցն ի ձեռին իւրում սրբե՛լ զկալ իւր, և ժողովե՛լ զցորեանն ի շտեմարանս իւր, և զյարդն՝ այրեսցէ՛ անշէջ հրով։
18․ Բազում և ա՛յլ ինչ մխիթարութեամբ աւետարանէր ժողովրդեանն։
19․ Բայց Հերովդէս չորրորդապետ յանդիմանեալ ի նմանէ վասն Հերովդիայ կնոջ եղբօր իւրոյ, և վասն ամենայն չարեացն զոր գործեաց Հերովդէս,
20․ յաւել և զա՛յն ևս ի վերայ ամենայնի, և ե՛դ ի բանտի զՅովհաննէս։
21․ Եւ եղև ի մկրտել ամենայն ժողովրդեանն, և ընդ Յիսուսի մկրտելն՝ և կալ յաղօթս, բանա՛լ երկնից,
22․ և իջանել Հոգւոյն Սրբոյ մարմնաւոր տեսլեամբ իբրև զաղաւնի ի վերայ նորա․ և գալ ձայն յերկնից՝ որ ասէր․ Դու ես Որդի իմ սիրելի, ընդ քե՛զ հաճեցայ։
23․ Եւ ինքն Յիսուս՝ էր ամաց իբրև երեսնի՛ց սկսեալ՝ որոց որպէս կարծէր որդի Յովսեփայ։ Որ Յակովբա՛յն․ որ Հեղեա՛յն․ որ Մատաթեա՛յն։
24․ Որ Ղևեա՛յն․ որ Մեղքեա՛յն․ որ Յաննեա՛յն․ որ Յովսեփեայն։
25․ Որ Մատթեայն․ որ Ամովսեայն․ որ Նաւումայն․ որ Էսղեայն․ որ Նանգեայն։
26․ Որ Մաաթեայն․ որ Մատաթեայն․ որ Սեմեայն․ որ Յովսեքեայն․ որ Յովդայն։
27․ Որ Յովնանայն․ որ Րեսայն․ որ Զորաբաբիլին․ որ Սաղաթիելին․ որ Ներայն։
28․ Որ Մեղքեայն․ որ Ադդեայն․ որ Կովսամայն․ որ Ելմովդադայն․ որ Երայն։
29․ Որ Յեսուայն․ որ Եղիազարայն․ որ Յովրամայն․ որ Մատթայն․ որ Ղևեայն։
30․ Որ Սիմէովնին․ որ Յուդային, որ Յովսեփայն․ որ Յովնամայն․ որ Էղէկիմայն։
31․ Որ Մեղթեայն․ որ Մէննայն․ որ Մատտաթայն․ որ Նաթանայն․ որ Դաւթին։
32․ Որ Յեսսեայն․ որ Ովբեդայն․ որ Բոոսայն․ որ Սաղմանայն․ որ Նաասովնին։
33․ Որ Ամինադաբայն․ որ Արամայն․ որ Ադմեայն․ որ Առնեայն․ որ Էսրովմայն․ որ Փարէսին․ որ Յուդային։
34․ Որ Յակովբայն․ որ Իսահակայն․ որ Աբրահամուն․ որ Թառային․ որ Նաքովրայն։
35․ Որ Սերուքայն․ որ Ռագաւայն․ որ Փաղեկայն․ որ Եբերայն․ որ Սաղ՚ային։
36․ Որ Կայնանայն․ որ Արփաքսադայն․ որ Սէմայն․ որ Նոյին․ որ Ղամէքայն։
37․ Որ Մաթուսաղային․ որ Ենոքայն․ որ Յարեդին․ որ Մաղաղայելին․ որ Կայնանայն։
38․ Որ Էնովսայն․ որ Սէթայն․ որ Ադամայն, որ Աստուծոյն։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: