1․ Այր ամաց իբրեւ քսան եւ հնգից, եւ վեշտասան ամ թագաւորեաց նա յԵրուսաղէմ. եւ անուն մաւր նորա Գերուսայ, դուստր Սադովկայ:
2․ Եւ գնայր Յովաթամ ուղղութեամբ առաջի Տեառն ըստ ամենայն գործոցն Ոզիայ հաւր նորա, բայց միայն ի տաճար անդր Տեառն ոչ եմուտ. եւ տակաւին ժողովուրդքն զմծեալ էին:
3․ Եւ ինքն շինեաց դուռն տան Տեառն բարձր, եւ ի պարսպի անդ Ովփղաաղ շինեաց յոյժ.
4․ եւ զքաղաքն շինեաց յԵրուսաղէմ աշտարակս բարձունս:
5․ Եւ ինքն Յովաթամ տայր պատերազմ ընդ թագաւորսն որդւոցն Ամովնայ եւ յաղթէր նոցա, եւ տային որդիքն Ամովնա ամի ամի ի տարւոջ իւրում հարիւր քանքար արծաթոյ եւ տասն հազար քոռ ցորենոյ եւ տասն հազար քոռ գարւոյ. այս մուտք էր, որ բերէր արքայն որդւոցն Ամովնայ ամի ամի, եւ յամին երկրորդի եւ երորդի:
6․ Եւ հզաւրանայր Յովաթամ, զի հաստատեաց կազմեաց զճանապարհս իւր առաջի տեառն Աստուծոյ իւրոյ:
7․ Եւ այլ բանք Յովաթամայ եւ պատերազմունք եւ գործ նորա աւասիկ գրեալ են ի գիրս ճառից թագաւորացն Իսրայէղի եւ Յուդայ:
8․ Եւ էր Յովաթամ այր իբրեւ ամաց քսան եւ հնգից, եւ թագաւորեաց ի վերայ Իսրայէղի ամս տասնվեց:
9․ Եւ ննջեաց Յովաթամ առ հարս իւր, եւ թաղեցաւ նա ի քաղաքին Դաւթի: Եւ թագաւորեաց Աքազ որդի նորա փոխանակ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: