Գիրք` 14. Մնացորդաց Բ

Գլուխ 22

   
1. Եւ թագաւորեցուցին բնակիչք Յուդայ զՈքոզիայ որդի նորա կրսեր փոխանակ նորա զի զամենայն խուժադուժ ազգաց նորա կոտորեաց եւ զբանակն միաստնեաց եւ թագաւորեաց Ոքոզիայ որդի Յովրամա արքայի Յուդայ:

2. այր իբրեւ քսաներկու ամաց, եւ անուն մաւր նորա Գոդողիայ դուստր Ախաբու,

3. եւ ինքն գնաց ըստ ճանապարհն Ախաաբու, զի մայր նորա խորհրդակից էր նորա ի մեղանչել նորա:

4. եւ արար Ոխոզիայ չար առաջի Տեառն որպէս եւ տունն Ախաաբու, զի նոքա էին խորհրդակիցք նորա յետ մահուան հաւր նորա, զի սատակեսցեն եւ զնա

5. ի խորհուրդս իւրեանց, եւ գնաց Ոքոզիայ ընդ Յովրամա արքայի Իսրայէղացոցն ի գործ պատերազմի ի վերայ Ազայէլի արքային Ասորոց ի Հռամով եւ ի Գաղբադ. անդ հարկանէին զՅովրամ նետիւք աղեղնաւորք:

6. եւ դառնայր նա վիրաւորեալ բժշկել յԵզրայէլ եւ Ոքոզիայ որդին Յովրամայ արքայի Յուդայ, եկն էջ տեսանել զՅովրամ որդի Ախաաբու, զի էր հիւանդացել:

7. եւ եղեւ յԱստուծոյ կործանումն Ոքոզիայ ընդ գալ նորա առ Յովրամ,

8. եւ իբրեւ եկն Ոքոզիայ, ել Յովրամ ընդ նմա առ Յու որդի Նեմեսայ աւծեալն Տեառն, զի աւծ զնա Տէր սատակել զամենայն տունն Ախաբու, եւ եղեւ իբրեւ խնդրել զվրէժն Յուդայ ի տանէ Ախաբու, եգիտ նա զիշխանսն Յուդայ եւ զեղբարսն Ոքոզիայ, եւ անդէն սատակեաց զնոսա:

9. եւ հրաման ետ խնդիր առնել Ոքոզիայ, եւ եկին հասին գտին զնա ի Շամրին զի անդ բժշկէին զնա: Եկին ածին առ Յու, եւ սպան զնա անդէն, բայց թաղեցին զնա զի ասացին բան որդի է Յովսափատու որ խնդրեաց զՏէր յամենայն սրտէ իւրմէ: Եւ ոչ գոյր այնուհետեւ ի տանն Ոխոզիայ որ զաւրանայր հաստատել ի նմին թագաւորութեան:

10. Քանզի մայրն Ոխոզիայ իբրեւ ետես թէ մեռաւ որդին իւր, յոտն եկաց վաղվաղակի եւ սատակեաց զամենայն զաւակ թագաւորութեան տանն Յուդայ:

11. Ապա եկն յառ Յուսապէէ դուստր թագաւորին զՅովազ որդի Ոքոզիայ գողացաւ զնա ի միջոյ որդեացն թագաւորին սպանելոցն եւ ետ զնա դայեկաւն հանդերձ ի տուն գանձի գահոյից եւ թաքոյց զնա դուստր թագաւորին Յովրամայ զՅովաս Յուսաբէէ քոյրն Ոխոզեայ կինն Յովդայ քահանայապետի, եւ թագոյց զնա յերեսաց Գոդողիայ, եւ ոչ եգիտ սպանանել զնայ,

12. եւ էր Յովաս թաքոյցեալ Յուդայեաւ հանդերձ ի տան Աստուծոյ ամս վեց եւ թագաւորեաց Գոթողիայ ի վերայ երկրին: