1․ Յայնմ ժամանակի խաւսել կալաւ Սողոմոն եւ ասէ. Տէր ասաց ասէ բնակել յամպ եւ ի մէգ:
2․ եւ ես շինեցի տուն անուան սրբոյ քո եւ պատրաստական աթոռոյ քում բնակել քեզ ի նմա յաւիտեանս ժամանակաց:
3․ Եւ դարձաւ անդրէն ի ժողովուրդն անդր թագաւորն եւ աւրհնեաց զամենայն ժողովսն Իսրայէղացւոց որ կային առաջի սեղանոյն: Եւ ասէ Սողոմովն.
4․ Աւրհնեալ տէր Աստուած Իսրայէղի որ խաւսեցաւ բերան ի բերան Դաւթի հաւր իմում եւ ի ձեռն նորա կատարեաց:
5․ եւ ասէ. Յաւուրցն յայնցանէ յորմէ հետէ հանի ես զժողովուրդ իմ յերկրէն Եգիպտացւոց, ոչ ընդրեցի ես ինձ ասէ քաղաք յամենայն ազգաց Իսրայէղացւոց շինել ինձ տաճար անուան իմոյ, եւ ոչ ընտրեցի ես ինձ անդ այր առաջնորդել ժողովրդեան իմոյ Իսրայէղի,
6․ եթէ ոչ զԵրուսաղէմ ընտրեցի զանուն իմ անուանել ի նմա, եւ ընտրեցի ես ինձ զԴաւիթ ծառայ իմ, զի առաջնորդեսցէ նա ժողովրդեան իմում Իսրայէղի:
7․ Եւ խաւսել սկսաւ Տէր իմ ընդ Դաւթի հաւր իմում.
8․ եւ ասէ. Փոխանակ զի եդիր դու ի սրտի քում շինել տուն անուան իմոյ, բարւոք արարեր,
9․ բայց սակայն ոչ թէ դու շինեսցես ինձ զտուն իմ, այլ որդի քո որ գայցէ ի միջոյ որովայնէ քումմէ, նա շինեսցէ ինձ տուն անուան իմոյ:
10․ Արդ` կանգնեաց Տէր զբան իւր զոր խաւսեցաւ, արդ` կացի ես փոխանակ Դաւթի հաւր իմոյ եւ նստա ես յաթոռ թագաւորութեան տանդ Իսրայէղի որպէս եւ խաւսեցաւ Տէր, եւ շինեցի ես տուն անուան տեառն Աստուծոյ Իսրայէղի,
11․ եւ եդի ես ի նմա զտապանակն կտակարանաց Տեառն պատուիրանացն Իսրայէղացւոց:
12․ եւ անդ եկաց Սողոմովմոն առաջի սեղանոյն յանդիման ամենայն ժողովրդեանն Իսրայէղացւոց:
13․ եւ համբարձ զձեռս իւր ի վեր զի էր արարեալ Սողոմովնի աստիճանս պղնձիս ի մէջ սրահին առաջնոյ տաճարին հինգ կանգուն երկայնութիւն, եւ հինգ կանգուն ի լայնութիւն եւ երեք կանգուն ի բարձրութիւն իւր, եւ ել ինքն եկաց ի վերայ նորա առաջի ամենայն ժողովրդոցն Իսրայէղի, էջ ի գուճ, եւ համբարձ զձեռս իւր յերկինս,
14․ եւ ասէ. Տէր Աստուած Իսրայէղի ոչ գոյ ոք նման քեզ Աստուած յերկինս եւ յերկրի պահես զուխտ եւ առնես զողորմութիւն ի վերայ ծառայից քոց որ գնան առաջի քո ամենայն սրտիւ իւրեանց,
15․ արդ` պահեցեր կատարեցեր դու Դաւթի հաւր իմոյմ զամենայն որ զինչ խաւսեցար ընդ նմա բերանով քով, եւ արդ` ածեր կատարեցեր աւասիկ ձեռաւք քովք յաւուր յայսմիկ:
16․ Եւ տէր Աստուած Իսրայէղի պահեա դու ծառայի քում Դաւթի հաւր իմում զոր խաւսեցար ընդ նմա եւ ասացեր. Ոչ պակասեսցէ, ասես, այր յերանաց քոց որ նստի յաթոռ քո բայց միայն թէ պահեսցեն որդիք քո զճանապարհս իմ, գնալ ըստ աւրէնս իմ որպէս եւ գնացէր դու առաջի իմ:
17․ Եւ արդ` տէր Աստուած Իսրայէղի հաստատեա զբան քո զոր խաւսեցար դու ընդ ծառայի քում ընդ Դաւթի,
18․ զի եթէ արդար եւ բնակեսցէ Աստուած ընդ մարդկան ի վերայ երեսաց երկրի, զի եթե երկինք եւ երկնից երկինք չեն բաւական քեզ իսկ արդ` ով է որ շինեսցէ տուն բնակութեան քեզ,
19․ արդ` եթե հայելով հայեսցիս դու յաղաւթս ծառայի քում եւ լուիցես ձայնի աղաւթից իմոց տէր Աստուած եւ ընկալցիս զաղաւթս ծառայի քո այսաւր,
20․ զի լիցին աչք քո բացեալ հայեաց ի վերայ տանս այսորիկ ի տուէ եւ ի գիշերի որպէս եւ խոստացար կոչել զանուն քո ի վերայ սորա լսել ձայնի աղաւթից զոր աղաչէ ծառայ քո ի տեղւոջ յայսմիկ:
21․ եւ լուիցես դու ծառայի քում եւ ժողովրդեան քում Իսրայէղի, որ ինչ ուխտադիր եղեալ, աղաչիցեն առ քեզ ի տեղւոջ յայսմիկ, եւ դու լուիցես ի վերուստ յերկնից եւ հաճեալ քաւեսցես:
22․ եւ եթէ մեղիցէ այր ընկերի իւրում, եւ նա առցէ ի վերայ նորա նզովս, եւ եկեսցէ ի տեղի յայս առաջի սեղանոյս քո նզովեսցէ զնա,
23․ եւ դու լուիցես յերկնից ի բնակութենէ քումէ, հատուցանել անաւրինին ըստ անաւրէնութեանն նորա եւ դարձուցանել ըստ ճանապարհաց նորա ի գլուխ նորա, եւ արդարացուցանել զարդարն ըստ արդարութեան նորա
24․ եւ ի պարտութիւն եթէ մատնեսցի ժողովուրդ քո Իսրայէղ առաջի թշնամեաց իւրեանց յորժամ մեղուցեալ իցեն քեզ, եւ դարձցին յապաշխարութիւն եւ խոստովանեսցին անուան քում, եւ անկեալ առաջի քո խնդրուածովք աղաչիցեն ի տանս յայսմիկ:
25․ եւ դու լուիցես յերկնից ի բնակութենէ քումմէ քաւեսցես զմեղս ժողովրդեան քում Իսրայէղի, դարձուսցես զնոսա անդրէն յերկիրն զոր ետուր նոցա եւ հարց նոցա:
26․ Ապա թէ իցէ եւ պաշարեսցին երկինք եւ ոչ տացեն զանձրեւս վասն մեղաց սոցա զի մեղան առ քեզ, եւ հասեալ խնդրուածովք աղաչիցեն առ քեզ ի տեղւոջս յայսմիկ խոստովան լիցին անուան քում, եւ ի մեղաց անդի դարձցին առ քեզ զի դու նկուն արարեր զնոսա:
27․ ապա լուիցես դու յերկնից ի բնակութենէ քումմէ, եւ քաւեսցես դու զմեղս ծառայից քոց, եւ ժողովրդեան քո Իսրայէղի, եւ յայտնեսցես դու նոցա զճանապարն բարեաց զի գնասցեն ի նոսա, եւ տացես դու նոցա զանձրեւ եւ զկանուխ եւ զանագան յերկիր քո զոր ետուր ի ժառանգութիւն ժողովրդեան քում:
28․ Սով թէ եկեսցէ յերկիր կամ մարդամահ թէ լիցի թէ խորշակ շնչեսցէ գոյն կամ դալուկն թէ անկցի, եւ մարախ թէ ծնցի կամ թշնամի թէ հասեալ նեղիցէ յերկրի դէմ յանդիման քաղաքացն իւրոց ըստ ամենայն հարուածոց ըստ մերձենալ իրիք
29․ ըստ ամենայն աղաւթից, ըստ ամենայն խնդրուածաց ամենայն մարդկան եւ ամենայն ժողովրդեան քո Իսրայէղի, ոյք թէ գիտասցեն այր զընգերի հարուածսն, եւ ձեռս կարկառեալ ձգեսցէ ի տաճարս յայս,
30․ եւ լուիցես դու յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, եւ բժշկեսցես, եւ տացես դու առն իւրաքանչիւր ըստ ճանապարհս իւր որպէս եւ ծանիցես զսիրտ նորա, զի միայն ճանաչես զսիրտս որդւոց մարդկան,
31․ զի երկնչիցին ի քէն, գնալ յամենայն ճանապարհս քո զամենայն աւուրս զոր նոքա կեան ի վերայ երեսաց երկրի զոր ետուր դու հարցն նոցա,
32․ եւ ամենայն աւտարածին, որ ոչ իցէ ի ժողովրդենէ քումմէ Իսրայէղի, եւ եկեսցէ յերկրէ հեռաստանէ վասն անուան քո մեծի ի ձեռն քո հզաւր, եւ ի բազուկ քո բարձր եւ եկեսցեն ուխտադիր եղեալ խնդրուածովք յաղաւթս կայցեն ի տեղւոջս յայսմիկ:
33․ եւ դու լուիցես յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ: Եւ արասցես դու ըստ ամենայնի որպէս եւ ոք ինչ կարդասցէ այն աւտարածինն զանուն քո ծանիցեն ամենայն ժողովուրդք երկրի զանուն քո եւ երկնչիցին ի քէն որպէս եւ այս ժողովուրդ քո Իսրայէղի: Եւ զայս գիտասցեն եւ ծանիցեն թէ անուն քո կարդացեալ է ի վերայ տանս այսորիկ զոր շինեցի քեզ:
34․ ապա թէ ելցէ ժողովուրդ քո ի գործ պատերազմի ի վերայ թշնամեաց իւրոց ի ճանապարհ յոր եւ առաքեսցես զնոսա, եւ ուխտադիր եղեալ յաղաւթս կայցեն առ քեզ ըստ ճանապարհս քաղաքիս այսորիկ զոր ընտրեցեր շինել ի սմա տուն անուան քում,
35․ եւ լուիցես դու յերկնից աղաւթից նոցա, եւ խնդրուածոց նոցա, եւ արասցես դու զիրաւունս դատաստանի ի վերայ նոցա,
36․ զի մեղան քեզ, զի ով է մարդ որ ոչ մեղանչել առաջի քո, եւ եթէ բարկացեալ ի վերայ նոցա մատնեսցես զնոսա, յերկիր մերձաւոր կամ ի հեռաստան
37․ եւ դարձցին առ քեզ սրտիւք իւրեանց յերկրին յայնմիկ ուր գերեցան նոքա անդ եւ դարձցին եւ խնդրեսցեն եւ ասասցեն. Անաւրինեցաք մեղաք:
38․ եւ դարձցին առ քեզ յամենայն սրտէ իւրեանց, ուր գերեցին զնոսա թշնամիք իւրեանց անդր, եւ խնդրեսցեն նոքա ճանապարհ այսրէն յերկիր զոր ետուր նոցա դու եւ հարցն իւրեանց, ճանապարհ քաղաքի բնակութեան զոր ընտրեցերն դու եւ շինեցեր դու ի նմա տաճար անուան քում:
39․ Եւ լուիցես դու յերկնից ի պատրաստ բնակութենէ քումմէ, աղաւթից նոցա եւ խնդրուածաց նոցա, եւ արասցես դու իրաւունս նոցա, հասեսցես նոցա եւ քաւեսցես ի նոցանէն զմեղս նոցա զի մեղան քեզ:
40․ Եւ արդ` տէր Աստուած եղիցին աչք քո բացեալ, եւ ականջք քո լսել աղաւթից տեղւոյս այսորիկ:
41․ եւ արդ` տէր Աստուած ի հանգիստ քո արի դու եւ տապանակ կտակարանաց զաւրութեան քո երիցունք քո տէր Աստուած զգեցցին զփրկութիւն եւ սուրբք քո ցնծալով ցնծալսցեն, ի բարիս:
42․ տէր Աստուած մի դարձուցաներ զերեսս քո յաւծելոյ քումմէ, այլ յիշեսցես դու զողորմութիւնս քո Դաւթի ծառայի քո:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: