1. Եւ ասասցես յաւուր յայնմիկ. աւրհնեցից զքեզ Տէր. զի բարկացար ինձ, եւ դարձուցեր զսրտմտութիւն քո յինէն, եւ ողորմեցար ինձ:
2. Ահաւասիկ Աստուած իմ` փրկիչ իմ Տէր, եւ յուսացեալ եղէց ի նա` եւ ոչ երկեայց. զի փառք իմ եւ աւրհնութիւն իմ Տէր, եւ եղեւ ինձ ի փրկութիւն:
3. Եւ առէք ջուր ուրախութեան յաղբիւրացն փրկութեան:
4. Եւ ասասցես յաւուր յայնմիկ. աւրհնեսցէք զՏէր. հնչեցէք զանուն նորա. պատմեցէք ի հեթանոսս զփառս նորա. յիշեցէք զի բարձրացաւ անուն նորա:
5. Աւրհնեցէք զանուն Տեառն զի մեծամեծս արար. պատմեցէք զայս ամենայն երկիր:
6. Ցնծացէք եւ ուրախ լերուք բնակիչք Սիովնի, զի բարձրացաւ սուրբն Իսրայէլի ի մէջ նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: