Գիրք` 31. Եսայի

Գլուխ 62

   
1. Վասն Սիովնի ո՛չ լռեցից, և վասն Երուսաղեմի ո՛չ ներեցից. մինչև ծագեսցէ իբրև զլո՛յս արդարութիւն նորա, և փրկութիւն նորա իբրև փայլակն վառեսցի։
2. Եւ տեսցե՛ն ամենայն հեթանոսք զարդարութիւն քո, և թագաւորք զփառս քո. և կոչեսցի քեզ անուն նոր, զոր Տէր բանուանեսցէ։

3. Եւ եղիցես պսակ վայելչութեան 'ի ձեռին Տեառն, և թա՛գ արքայութեան 'ի ձեռին Աստուծոյ քո.

4. և ո՛չ ևս կոչեսցիս Լքեալ, և երկիրն քո ո՛չ ևս կոչեսցի Աւերակ։ Զի քեզ անուն կոչեսցին կա՛մք իմ, և երկրին քում շինութիւն բնակութեան. զի հաճեսցի Տէր ընդ քեզ, և երկիրն քո խռնեսցի՛ 'ի բնակութիւն։

5. Զոր օրինակ բնակեսցէ երիտասարդ ընդ կուսի՝ ա՛յնպէս բնակեսցեն որդիք քո 'ի քեզ. և եղիցի զոր օրինակ ուրա՛խ լինի փեսայ առ հարսին, ա՛յնպէս ուրախ լիցի Տէր 'ի քեզ։

6. Եւ 'ի վերայ պարսպացն քոց Երուսաղէմ՝ պահապա՛նս կացուցից, զօրն ողջոյն և զգիշերն ամենայն. որ մինչև ցայգ՝ մի՛ դադարեսցեն յիշել զՏէր։

7. Զի ո՛չ գոյ նման քեզ, եթէ ուղղեսցէ՝ և արասցէ զԵրուսաղէմ 'ի պարծանս 'ի վերայ երկրի։

8. Երդուա՛ւ Տէր 'ի փառս իւր՝ և 'ի զօրութիւն μազկի իւրոյ, եթէ ո՛չ տաց զցորեան քո և զկերակուր 'ի ձեռս թշնամեաց քոց. և ո՛չ արբցեն որդիք օտարաց զգինի քո յորում դուն վաստակեցեր։

9. Այլ որ ամփոփեցինն կերիցեն զնա՝ և օրհնեսցեն զՏէր. և որ ժողովեցինն զնա, արբցե՛ն 'ի սրահս սրբութեանց իմոց։

10. Երթայք մտէ՛ք ընդ դրունս իմ, կազմեցէ՛ք զճանապարհս՝ հորդեցէ՛ք զշաւիղս. գործեցէ՛ք ճանապարհ ժողովրդեան իմոյ, և զքարինս բի ճանապարհէ անտի բի բա՛ց ընկեցէք. առէք նշա՛ն 'ի հեթանոսս։

11. Զի ա՛ւասիկ Տէր լսելի՛ արար մինչև þի ծագս երկրի։ Ասացէ՛ք դստեր Սիովնի. Ահաւասիկ Փրկիչ քո հասեալ գայ՝ և ունի զվարձս իւր ընդ իւր. և գործք իւր առաջի երեսաց իւրոց։

12. Եւ կոչեսցէ զնա Ժողովուրդ սուրբ՝ փրկեա՛լ 'ի Տեառնէ. և դու կոչեսցիս Խնդրեալ քաղաք՝ և Ոչ լքեալ։