1․ Յակովբ ծառայ իմ, աւգնական եղէց նմա. Իսրայէլ ընտրեալ իմ զոր ընկալաւ անձն իմ. ետու զոգի իմ ի վերայ նորա, եւ իրաւունս հեթանոսաց հանցէ:
2․ Մի աղաղակեսցէ եւ մի վիճեսցի, եւ մի ոք լուիցէ արտաքոյ զբարբառ նորա:
3․ զեղէգն ջաղջախեալ մի բեկցէ, եւ զպատրոյկն առկայծեալ մի շիջուսցէ:
4․ Այլ հանցէ ի ճշմարտութիւն զիրաւունս: ծագեսցէ` եւ մի խորտակեսցի. մինչչեւ դիցէ յերկիր զդատաստան, եւ յանուն նորա հեթանոսք յուսասցին:
5․ Այսպէս ասէ Տէր Աստուած` որ արար զերկինս եւ կանգնեաց զնա, որ հաստատեաց զերկիր եւ որ ի նմա. որ ետ շունչ մարդկան որ ի վերայ նորա. ոգի ամենեցուն որ կոխեն զնա:
6․ Ես Տէր Աստուած կոչեցի զքեզ արդարութեամբ. կալայ զաջոյ ձեռանէ քումմէ` եւ զաւրացուցի զքեզ, եւ ետու զքեզ յուխտ ազգին` եւ ի լոյս հեթանոսաց:
7․ բանալ զաչս կուրաց. հանել զկապեալս ի բանտէ, եւ ի տանէ կապանաց որ նստէին ի խաւարի:
8․ Ես Տէր Աստուած` այս է անուն իմ. զփառս իմ այլում ոչ տաց, եւ ոչ զքաջութիւնս իմ դրաւշելոց:
9․ Որ ինչ ի սկզբանէն էր, այն եկն եհաս, եւ զնորս ես պատմեցից ձեզ. եւ մինչչեւ պատմեալ` ցուցաւ ձեզ:
10․ Աւրհնեցէք զԱստուած յաւրհնութիւն նոր, զի իշխանութիւն նորա ի բարձունս փառաւորի, եւ անուն նորա ի ծագաց երկրի: ոյք իջանէին ի ծով նաւաւք, կղզիք եւ բնակիչք նոցա:
11․ Ուրախ եղիցի անապատն եւ աւանք նորա` բանակք եւ բնակիչք Կեդարու, ուրախ եղիցին բնակիչք վիմին: ի գլխոց լերանց գոչեսցեն`
12․ տացեն զփառս Աստուծոյ. եւ զքաջութիւն նորա կղզիք պատմեսցեն:
13․ Տէր Աստուած զաւրութեանց եկեսցէ, եւ հարցէ զպատերազմ. յարուսցէ զնախանձ, եւ գոչեսցէ ի վերայ թշնամեաց իւրոց զաւրութեամբ:
14․ Լուռ եղէ ի սկզբանէ, միթէ մի՞շտ լռիցեմ եւ անսայցեմ. ժուժկալեցի իբրեւ զծնընդական. արդ զարհուրեցուցից եւ ցամաքեցուցից միանգամայն:
15․ Զլերինս եւ զբլուրս յատակեցից, եւ զամենայն խոտ նոցա ցամաքեցուցից: եդից զգետս ի կղզիս, եւ զխաղս ցամաքեցուցից:
16․ Առաջնորդեցից կուրաց ընդ ճանապարհ զոր ոչ գիտիցեն. եւ ընդ շաւիղս` զոր ոչ ճանաչէին` գնացուցից զնոսա: արարից նոցա զխաւարն ի լոյս, եւ զդժուարինն` ի դիւրինս: Զայս բանս արարից առ նոսա, եւ ոչ թողից զնոսա:
17․ բայց նոքա դարձան յինէն յետս: Ամաչեցէք զամաւթ մեծ` ոյք յուսացեալդ էք ի դրաւշեալս. եւ ասէք ցձուլածոյս, թէ աստուածք մեր էք դուք:
18․ Խուլք` լուարուք, եւ կոյրք հայեցարուք տեսանել:
19․ եւ ո՞վ է կոյրն` եթէ ոչ ծառայքն իմ. եւ ո՞վ են խուլքն` եթէ ոչ որ տիրենն նոցա: Ո՞վ է կոյրն` եթէ ոչ հեռացեալն. եւ կուրացան ծառայքն Աստուծոյ:
20․ տեսէք բազում անգամ, եւ ոչ զգուշացարուք, բաց էին աչք ձեր` եւ ոչ լուարուք:
21․ Տէր Աստուած կամէր` զի արդարասցի` եւ բարձրացուսցէ զաւրհնութիւն:
22․ եւ տեսի զի եղեւ ժողովուրդն յափշտակեալ եւ յաւար մատնեալ: յամենայն ի շտեմարանս որոգայթք, եւ յամենայն ապարանս միանգամայն` ուր եւ թաքուցին զնոսա. եղեն ի յափշտակութիւն, եւ ոչ ոք էր որ փրկէր զնոսա. յաւար` եւ ոչ ոք էր որ ասէր թէ տուր ի դուրս:
23․ Ո՞վ է ի ձէնջ որ ունկնդիր լինիցի այսմ ամենայնի. եւ ի միտ առնուցու որ ինչ յապայն գալոց իցէ:
24․ Ո՞վ ետ յափշտակութիւն զՅակովբ, եւ զԻսրայէլ աւարառուաց, ոչ ապաքէն ե՞ս Աստուած` որում մեղանն եւ ոչ կամեցան գնալ ընդ ճանապարհս նորա, եւ ոչ լսել աւրինաց նորա:
25․ Եւ Աստուած ի վերայ նոցա զսրտմտութիւն բարկութեան իւրոյ. եւ պատեաց զնոսա պատերազմ, եւ շուրջ զնոքաւք հրձիգք. եւ ոչ գիտացին իւրաքանչիւր ոք ի նոցանէն, եւ ոչ եդին ի մտի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: