Գիրք` 31. Եսայի

Գլուխ 47

   
1. Էջ նիստ յերկրի աւրիորդ դուստր բաբելացւոց: նիստ ի գետնի, զի չիք աթոռ: մուտ ի խաւար դուստր քաղդեացւոց. եւ ոչ եւս յաւելուցուս կոչել գիրգ եւ փափուկ:

2. առ երկան, աղա ալեւր. ընկեա զքաւղ քո, քարշեա զալիս քո: բաց զսրունս քո, անց ընդ գետ:

3. յայտնեսցի ամաւթ քո, եւ երեւեսցին նախատինք քո. զի բարձից ի քէն զիրաւունս քո: Ոչ եւս մատնեսցէ զքեզ մարդկան:

4. որ փրկեացն զքեզ, Տէր Սաբաւովթ անուն է նորա սուրբն Իսրայէլի:

5. Նիստ թախծեալ` զղջացեալ. մուտ ի խաւար դուստր քաղդեացւոց: ոչ եւս կոչեսցիս զաւրութիւն թագաւորաց:

6. Ես բարկացեալ էի ի վերայ ժողովրդեան իմոյ, զի պղծեցին զժառանգութիւն իմ: ես մատնեցի զնա ի ձեռս քո, եւ դու ոչ արարեր ի վերայ նորա ողորմութիւն: Ծանրացուցեր զլուծ ծերոց յոյժ:

7. եւ ասացեր` յաւիտեան կացից իշխան. ոչ եդիր երբէք զայս ի մտի քում, եւ ոչ յիշեցեր զվախճան:

8. Եւ արդ լուր զայս փափուկդ, որ նստէիր յանձնապաստան. եւ ասէիր ի սրտի քում թէ ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր: ոչ նստայց յայրութեան, եւ ոչ ծանեայց զսրբութիւն:

9. Եւ արդ հասցեն յանկարծակի ի վերայ քո երկոքեան սոքա ի միում աւուր. այրութիւն, եւ անզաւակութիւն. եկեսցէ յանկարծակի ի վերայ քո` վասն դիւթութեանցդ քոց, եւ վասն զաւրացեալ կախարդութեանցդ քոց:

10. եւ վասն վստահութեան չարութեանց քոց: զի ասէիր` թէ ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր: զայս գիտասջիր, զի առնուցուս զայդ ի միտ. եւ պոռնկութիւնն քո յամաւթ լիցի քեզ. զի ասացեր ի սրտի քում, ես եմ, եւ չիք ոք իմ ընկեր:

11. Եւ հասցէ ի վերայ քո կորուստ` զոր ոչ գիտիցես, եւ խորխորատ` եւ անկցիս ի նա. եւ եկեսցէ ի վերայ քո թշուառութիւն, եւ ոչ կարասցես սուրբ լինել: եւ եկեսցէ ի վերայ քո յանկարծակի կորուստ, եւ ոչ ծանիցես:

12. Աղէ` կաց դու այժմ ի դիւթութիւնս քո, եւ ի բազում կախարդութեան քում, զոր ուսար ի մանկութենէ քումմէ. եթէ կարասցե՞ն ինչ աւգտել.

13. եթէ կարասցե՞ն կազդուրել. զի աշխատեցար ի խորհուրդս քո: Յարիցեն եւ ապրեցուսցեն զքեզ աստեղագէտքն որ նշմարեն զաստեղս երկնից. պատմեսցեն քեզ զինչ գալոց է ի վերայ քո:

14. Ահաւասիկ ամենեքեան իբրեւ զխռիւ ի հուր այրեսցին, եւ  մի ապրեցուսցեն զանձինս իւրեանց ի բոցոյ անտի. զի նստիս ի վերայ կայծականց հրոյ, նոքա եղիցին քեզ յաւգնականութիւն:

15. Վաստակ եղեն ի վաճառս քո ի մանկութենէ իւրեանց. այր ըստ առնէ մոլորեցան. եւ քեզ ոչ եղիցի փրկութիւն: