1․ Այսպէս ասէ Տէր Աստուած ցաւծեալն իմ ցԿիւրոս, զորոյ կալայ զաջոյ ձեռանէ նորա հնազանդեցուցանել առաջի նորա զազգս, եւ զզաւրութիւն թագաւորաց խորտակեցից. եւ բացից առաջի նորա զդրունս, եւ քաղաքք մի փակեսցին:
2․ Ես երթայց առաջի քո. զլերինս հարթեցից. զդրունս պղնձիս խորտակեցից, եւ զնիգս երկաթիս փշրեցից:
3․ եւ տաց քեզ զգանձս խաւարինս, եւ զաւանդս աներեւոյթս բացից քեզ. զի ծանիցես թէ ես եմ Տէր Աստուած, որ կոչեցի զանուն քո` Աստուած Իսրայէլի:
4․ Վասն Յակոբայ ծառայի իմոյ, եւ Իսրայէլի ընտրելոյ իմոյ. ես կոչեցից քեզ զանուն քո` եւ ընկալայց զքեզ. եւ դու զիս ոչ ծանեար`
5․ եթէ ես եմ Տէր Աստուած, եւ չիք այլ ոք:
6․ եւ ծանիցեն յարեւելից եւ յարեւմտից թէ չիք ոք բաց յինէն:
7․ Ես եմ որ հաստատեցի զլոյս` եւ արարի զխաւար. ես եմ որ առնեմ զխաղաղութիւն` եւ հաստատեմ զչար: ես եմ Տէր Աստուած` որ առնեմ զայս ամենայն:
8․ Ուրախ եղիցին երկինք ի վերուստ, եւ ամպք ցաւղեսցեն զարդարութիւն: բղխեսցէ երկիր զողորմութիւն, եւ զարդարութիւն առհասարակ բղխեսցէ: Ես եմ Տէր որ հաստատեցի զքեզ իբրեւ զլաւ իմն:
9․ Ստեղծի զքեզ իբրեւ զկաւ բրտի: միթէ զա՞ւրն ամենայն հերկիցէ որ հերկեն զերկիր: միթէ ասիցէ՞ կաւն ցբրուտն` զի՞ կաս` զի՞ ոչ գործես չիք քո ձեռք: միթէ ասիցէ՞ ստեղծուածն ցստեղծիչն իւր թէ ընդէր այսպէս ստեղծեր զիս:
10․ վայ որ ասիցէ ցհայր իւր թէ ընդէ՞ր ծնար զիս, եւ ցմայր իւր` թէ ընդէ՞ր երկնեցեր զիս:
11․ Զի այսպէս ասէ Տէր Աստուած սուրբն Իսրայէլի, որ արար զայնս որ յապայն գալոց են. հարցէք զիս վասն որդւոցն իմոց եւ դստերաց. եւ վասն գործոց ձեռաց իմոց պատուէր տուք ինձ:
12․ Ես արարի զերկիր եւ զմարդն ի վերայ նորա. ես ձեռամբ իմով հաստատեցի զերկինս. ես ամենայն աստեղաց ետու հրաման:
13․ Ես յարուցի զնա արդարութեամբ թագաւոր, եւ ամենայն ճանապարհք նորա ուղիղ են. նա շինեսցէ զքաղաքն իմ, եւ զգերութիւն ժողովրդեան իմոյ դարձուսցէ. ոչ կաշառաւք եւ ոչ պատարագաւք` ասէ Տէր զաւրութեանց:
14․ Այսպէս ասէ Տէր զաւրութեանց. վաստակ եղեւ երկիրն Եգիպտացւոց. եւ վաճառք եթւովպացւոց: եւ սաբաեցիքն արք մեծամեծք առ քեզ անցցեն, եւ քեզ ծառայեսցեն, եւ զկնի քո շրջեսցին` կապեալք ձեռակապաւք եւ առ քեզ ելցեն, եւ քեզ երկիր պագանիցեն, եւ ի քեզ ուխտադիր լինիցին. զի ի քեզ Աստուած գոյ. եւ ասասցեն թէ ոչ գոյ այլ Աստուած բաց ի քէն:
15․ Զի դու ես Աստուած` եւ մեք ոչ գիտէաք. Աստուած Իսրայէլի փրկիչ:
16․ Ամաչեսցեն` եւ յամաւթ լիցին ամենայն հակառակորդք քո. եւ գնասցեն ամաւթով: Նորոգեցարուք առ իս կղզիք.
17․ զի Իսրայէլ փրկելոց է զփրկութիւն յաւիտենից. մի ամաչեսցեն` եւ մի եւս յամաւթ լիցին մինչչեւ յաւիտեանս:
18․ Զի այսպէս ասէ Տէր որ արար զերկինս. Աստուած` որ հաստատեաց զերկիր եւ արար զնա. նա է որ սահմանեաց զնա. եւ իզուր ինչ ոչ արար զնա, այլ ի բնակութիւն ստեղծ զնա: Ես եմ Տէր` եւ չիք այլ ոք:
19․ ոչ ի ծածուկ ինչ խաւսեցայ` եւ ոչ ի տեղւոջ խաւարին երկրի. չասացի ցզաւակն Յակոբայ թէ սնոտիս խնդրեսջիք: ես եմ. ես եմ Տէր որ խաւսիմ զարդարութիւն` եւ պատմեմ զճշմարտութիւն:
20․ Ժողովեցարուք եւ եկայք` խորհեցարուք ի միասին ապրեալքդ ի հեթանոսաց. ոչ ծանեան որ բարձեալ բերէին զփայտն դրաւշեալ. եւ կային յաղաւթս առ աստուածս որ ոչ փրկէին զնոսա:
21․ Եթէ պատմեսցեն` աղէ մերձեսցին զի գիտասցեն ի միասին. ո՞ լսելի արար զայս ամենայն ի սկզբանէ. եւ յայսմհետէ պատմեցաւ ձեզ: Ես եմ Աստուած` եւ չիք այլ ոք բաց յինէն. արդար եւ փրկիչ, եւ չիք ոք բաց յինէն:
22․ դարձարուք առ իս` եւ ապրեսջիք որ եկեալդ էք ի ծագաց երկրէ: Ես եմ Աստուած` եւ չիք այլ ոք:
23․ յանձն իմ երդնում, եթէ որ ինչ ելանէ ի բերանոյ իմոյ` արդարութիւն է. եւ բանք իմ մի եղծցին:
24․ Զի ինձ կրկնեսցի ամենայն ծունր. եւ խոստովան լիցի ամենայն լեզու Աստուծոյ:
25․ եւ ասասցէ` թէ արդարութիւն եւ փառք` առ նա եկեսցեն: Եւ ամաչեսցեն ամենեքեան` որ որոշեն զանձինս իւրեանց ի Տեառնէ:
26․ արդարասցին` եւ Աստուծով փառաւորեսցի ամենայն զաւակ որդւոցն Իսրայէլի:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: