1․ Բանն որ եղեւ առ Եսայի որդի Ամովսայ` ի վերայ Հրէաստանի եւ ի վերայ Երուսաղէմի:
2․ Զի եղիցի յաւուրս յետինս յայտնի լեառն Տեառն. եւ տուն Աստուծոյ ի վերայ գլխոց լերանց: եւ բարձրասցի ի վերայ բլրոց. եւ եկեսցեն ի նա ամենայն հեթանոսք:
3․ Եւ երթիցեն ժողովուրդք բազումք, եւ ասասցեն. եկայք ելցուք ի լեառն Տեառն եւ ի տուն Աստուծոյ Յակովբայ. եւ պատմեսցէ մեզ զճանապարհս իւր, եւ գնասցուք ընդ նա: Զի ի Սիոնէ ելցեն աւրէնք, եւ բան Տեառն յԵրուսաղէմէ:
4․ եւ դատեսցի ի մէջ հեթանոսաց, եւ յանդիմանեսցէ զժողովուրդս բազումս: Եւ ձուլեսցեն զսուսերս իւրեանց ի խոփս, եւ զսուինս իւրեանց ի մանգաղս: եւ ոչ առնուցու ազգ յազգի վերայ սուր. եւ ոչ եւս ուսանիցին տալ պատերազմ:
5․ Եւ արդ դու տուն Յակոբու` եկայք երթիցուք ի լոյս Տեառն:
6․ քանզի եթող նա զժողովուրդ իւր զտունն Յակովբայ. զի լցաւ իբրեւ զառաջինն աշխարհ նոցա հմայիւք իբրեւ զայլազգեաց, եւ որդիք բազումք` այլազգիք ծնան նոցա:
7․ Լցաւ աշխարհ նոցա ոսկւով եւ արծաթով` եւ ոչ էր թիւ գանձուց նոցա: լցաւ երկիր նոցա երիվարաւք` եւ ոչ էր թիւ կառաց նոցա:
8․ Լցաւ երկիր նոցա գարշելեաւք գործոց ձեռաց իւրեանց, եւ երկիր պագին որոց արարին մատունք նոցա:
9․ խոնարհեցաւ մարդ, եւ յերկիր կործանեցաւ այր. եւ ոչ ներեցից նոցա:
10․ Եւ արդ երթայք մտէք ընդ վիմաւք, եւ թաքերուք յերկրի յերեսաց ահի Տեառն, եւ ի փառաց զաւրութեան նորա. յորժամ յարիցէ վանել զերկիր:
11․ Զի աչք Տեառն բարձունք են, եւ մարդ տառապեալ: եւ խոնարհեսցի բարձրութիւն մարդկան, եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ:
12․ Զի աւր Տեառն զաւրութեանց ի վերայ ամենայն հպարտից եւ ամբարտաւանից, եւ ի վերայ ամենայն բարձրացելոց եւ վերացելոց, եւ խոնարհեսցին:
13․ Եւ ի վերայ ամենայն մայրից Լիբանանու բարձրացելոց եւ վերացելոյ. եւ ի վերայ ամենայն ծառոց կաղնեաց Բասանու:
14․ եւ ի վերայ ամենայն լերանց բարձանց: եւ ի վերայ ամենայն բլրոց բարձրացելոց:
15․ Եւ ի վերայ ամենայն աշտարակաց բարձրացելոց: եւ ի վերայ ամենայն պարսպաց բարձրացելոց:
16․ եւ ի վերայ ամենայն նաւաց ծովու: եւ ի վերայ ամենայն հանդիսի գեղեցկութեան նաւաց:
17․ Եւ խոնարհեսցի ամենայն մարդ, եւ անկցի հպարտութիւն մարդկան. եւ բարձրասցի Տէր միայն յաւուր յայնմիկ:
18․ Եւ զձեռագործս իւրեանց զամենայն տարցին
19․ թաքուսցեն յայրս եւ ի ծերպս վիմաց` եւ ի սորս երկրի, յերեսաց ահի Տեառն եւ ի փառաց զաւրութեան նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր:
20․ Զի յաւուր յայնմիկ հանցէ մարդ զգարշելիս իւր զարծաթեղէնս եւ զոսկեղէնս զոր արարին, երկիր պագանել սնոտեաց եւ չղջիկանաց.
21․ մտանել ի ծակս վիմի հաստատնոյ` եւ ի ծերպս վիմաց. յերեսաց ահի Տեառն` եւ ի փառաց զաւրութեան նորա, յորժամ յարիցէ վանել զերկիր:
22․ Լռել ձեզ ի մարդոյն յորում գոյ շունչ յռընգունս նորա. զի ընդ ու՞մ ումեք համարեսցի նա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: