1. Զարթիր զարթիր Սիովն. զգեցիր զզաւրութիւն քո Սիովն. եւ դու զգեցիր զփառս քո Երուսաղէմ քաղաքդ սուրբ: զի ոչ եւս յաւելցեն անցանել ընդ քեզ պիղծք եւ անթլփատք:
2. Թաւթափեա զփոշիդ, յոտն կաց եւ նիստ Երուսաղէմ: լոյծ զկապ պարանոցի քոյ, գերիդ դուստր Սիովնի:
3. Զի այսպէս ասէ Տէր. ձրի վաճառեցայք, եւ ոչ արծաթով փրկեսջիք:
4. Այսպէս ասէ Տէր. յերկիրն Եգիպտացւոց էջ ժողովուրդ իմ զառաջինն` բնակել անդ նժդեհութեամբ: եւ յԱսորեստան բռնութեամբ վարեցան:
5. եւ արդ` ընդէ՞ր էք աստ: Այսպէս ասէ Տէր. զի՞ վարեցաւ ժողովուրդն իմ ձրի. զարմացեալ էին եւ լային: Այսպէս ասէ Տէր. վասն ձեր անուն իմ հանապազ հայհոյի ի մէջ հեթանոսաց:
6. վասն այնորիկ ծանիցէ ժողովուրդ իմ զանուն իմ յաւուր յայնմիկ. թէ ես նոյն եմ որ խաւսէին, եւ արդ եկի հասի:
7. Իբրեւ զի գեղեցիկ են ի վերայ լերանց ոտք աւետարանչի համբաւուն խաղաղութեան, իբրեւ աւետարանչի բարութեանց. զի լսելի արարից զփրկութիւն քո, ասել ցՍիոն թէ թագաւորեսցէ քեզ Աստուած:
8. Զի ձայն պահապանաց քոց բարձրացաւ, եւ ի նոյն բարբառ առհասարակ ցնծասցեն. զի դէմ յանդիման տեսցեն զժամանակ յորում ողորմեսցի Տէր Սիովնի:
9. Լերինք գոչեսցեն աւերակաւքն հանդերձ Երուսաղէմի զցնծութիւն. զի ողորմեցաւ նմա Տէր, եւ փրկեաց զԵրուսաղէմ:
10. Եւ յայտնի արասցէ Տէր զբազուկ իւր սուրբ առաջի ամենայն ազգաց: եւ տեսցեն ամենայն ծագք երկրի զփրկութիւն Աստուծոյ մերոյ:
11. Ի բաց կացէք, ի բաց կացէք. ելէք այտի, եւ ի պիղծս մի մերձենայք. ելէք ի միջոյ նոցա, եւ մեկնեցարուք` որ բարձեալ բերէք զսպաս Տեառն:
12. Զի ոչ խռովութեամբ ելջիք, եւ ոչ փախստեամբ գնասջիք. զի առաջի ձեր Տէր ինքնին գնասցէ, եւ որ ժողովէն զձեզ Աստուած Իսրայէլի:
13. Ահաւադիկ ի միտ առցէ մանուկ իմ. վերասցի եւ բարձրասցի եւ փառաւորեսցի յոյժ:
14. Զոր աւրինակ զարմասցին բազումք ի վերայ քո, այնպէս անշքեսցի տեսիլ քո ի մարդկանէ, եւ փառք քո յորդւոց ի մարդկանէ:
15. Այնպէս զարմասցին ազգք բազումք ի վերայ քո, եւ կարկեսցեն թագաւորք զբերանս իւրեանց. զի որոց ոչ պատմեցաւ վասն նորա` տեսցեն, եւ որոց չիցէ լուեալ ի միտ առցեն:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: