1․ Մատերուք հեթանոսք եւ լուարուք. ունկն դիք իշխանք. լուիցէ երկիր եւ որ ի նմա տիեզերք, եւ ժողովուրդք որ ի նմա:
2․ Զի սրտմտութիւն Տեառն ի վերայ ամենայն ազգաց, եւ բարկութիւն ի վերայ ամենայն թոուց նոցա. սատակել զնոսա` եւ մատնել զնոսա ի սպանումն:
3․ եւ վիրաւորք նոցա դի տապաստ անկցին, եւ ելցէ հոտ նոցա. եւ թացցին լերինք յարենէ նոցա:
4․ Եւ հալեսցին ամենայն զաւրութիւնք երկնից. եւ գալարեսցին երկինք իբրեւ զմագաղաթ, եւ ամենայն աստեղք թաւթափեսցին իբրեւ զտերեւ յորթոյ` եւ որպէս անկանի տերեւ ի թզենւոյ:
5․ Զի արբեցաւ սուր իմ յերկինս. արդ` ի վերայ եդովմայեցւոցն իջցէ, եւ ի վերայ կորստական ժողովրդեանն դատաստանաւք:
6․ Սուր Տեառն լցաւ արեամբ. ուռուցաւ ճարպով գառանց, եւ ճարպով ցլուց եւ խոյոց: Զի զոհ Տեառն է ի բոսոր, եւ սպանդ մեծ յերկրին Եդովմայեցւոց:
7․ եւ ընկճեսցին մեծամեծք ընդ նոսա` եւ խոյք եւ ցուլք. եւ արբեսցի երկիրն յարենէ նոցա, եւ հող նոցա ի ճարպոյ նոցա լցցի:
8․ Զի աւր դատաստանի Տեառն է, եւ տարեկան հատուցման դատաստանի Սիովնի:
9․ եւ դարձցին ձորք նորա ի ձիւթ, եւ երկիր նորա ի ծծումբ: եւ եղիցի երկիր նորա իբրեւ զձիւթ վառեալ
10․ ի տուէ եւ ի գիշերի. եւ մի շիջցի յաւիտեանս ժամանակաց: Եւ բարձրասցի ծուխ նորա ի վեր, եւ աւերեսցի յազգս ազգաց. եւ ի բազում ժամանակս աւերեսցի, եւ ոչ ոք իցէ որ անցանիցէ ընդ նա:
11․ Եւ բնակեսցեն ի նմա թռչունք եւ ոզնիք, եւ ցինք եւ ագռաւք. եւ անկցին ի նմա լարաբաժինք աւերակի. եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա:
12․ Եւ եղիցին իշխանք նորա իբրեւ չեղեալք, եւ թագաւորք նորա եւ մեծամեծք եղիցին ի կորուստ:
13․ եւ բուսցի ի քաղաքս նորա եւ յամուրս փայտ փշաբեր: Եւ եղիցի բնակութիւն համբարեաց եւ հանգիստ ջայլամանց:
14․ եւ պատահեսցեն դեւք յուշկապարկաց, եւ տայցեն ձայն միմեանց: Անդ հանգիցեն յուշկապարիկք, զի գտին իւրեանց հանգիստ:
15․ անդ եհան ձագս ոզնի, եւ սնոյց երկիր զձագս նորա զգուշութեամբ: Անդ պատահեցին միմեանց եղջերուք, տեսին զերեսս իրերաց:
16․ թուով անցին, եւ մի ի նոցանէ ոչ վրիպեաց. ընկեր զընկեր ոչ խնդրեցին: Զի Տէր հրամայեաց նոցա, եւ ոգի նորա ժողովեաց զնոսա:
17․ եւ նոյն վիճակեցոյց զնոսա. եւ ձեռն նորա բաժանեաց նոցա ճարակս` յաւիտեանս ժամանակաց: Ժառանգեսցեն ազգաց յազգս, եւ հանգիցեն ի նմա:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: