Գիրք` 31. Եսայի

Գլուխ 6

   
1․ Եւ եղև յամին յորում մեռաւ Ոզիա արքայ, տեսի՛ զՏէր նստեալ յաթոռ բարձրութեան և վերացելոյ. և լի՛ էր տունն փառօք նորա:
2․ Եւ սրոբէք կային շո՛ւրջ զնովաւ. վե՛ց թևք միոյ՝ և վե՛ց թևք միոյ. երկուքն ծածկէին զերեսս իւրեանց, և երկուքն ծածկէին զոտս իւրեանց, և երկուքն թռուցեալ:
3․ Աղաղակէի՛ն մի առ մի՝ և ասէին. Սո՛ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ. Տէր զօրութեանց՝ լի՛ է ամենայն երկիր փառօք նորա:
4․ Եւ վերացաւ դրանդն ՚ի ձայնէն զոր աղաղակէին, և տունն լի՛ եղև ծխով:
5․ Եւ ասեմ. Վա՛յ է ինձ՝ ես ա՛յր տառապեալ զիա՞րդ կա՛մս, հիացեալ. զի մարդ եմ՝ և պի՛ղծ շրթունս ունիմ, և ՚ի մէջ պղծաշուրթն ժողովրդեան բնակեալ եմ ես. և զՏէր զօրութեանց տեսի աչօք իմովք:
6․ Եւ առաքեցաւ առ իս մի ՚ի սրովբէից անտի, և ՚ի ձեռին իւրում ունէր կայծակն. զոր առեալ ունելեօք ՚ի սեղանոյ անտի, եբե՛ր
7․ մերձեցո՛յց ՚ի բերան իմ, և ասէ. Ահաւասիկ մերձեցաւ ա՛յդ ՚ի շրթունս քո, և հանցէ զանօրէնութիւնս քո, և զմեղս քո սրբեսցէ՛ ՚ի քէն:
8․ Եւ լուայ զբարբառ Տեառն որ ասէր. Զո՞ առաքեցից և կամ ո՞վ երթիցէ առ այն ժողովուրդ: Եւ ասեմ. Ահաւասիկ ես՝ առաքեա՛ զիս:
9․ Եւ ասէ. Ե՛րթ և ասա՛ ցժողովուրդն ցայն. Լսելով լուիջիք՝ և մի՛ իմասջիք, և տեսանելով տեսջիք՝ և մի՛ գիտասջիք:
10․ Զի թանձրացա՛ւ սիրտ ժողովրդեանդ այդորիկ, և ակընջօք իւրեանց ծանունս լուան. և զաչս իւրեանց կափուցի՛ն զի մի՛ երբէք տեսանիցեն աչօք, և լուիցեն ակընջօք, և իմանայցեն սրտիւք, և դարձցին՝ և բժշկեցից զնոսա:
11․ Եւ ասեմ. Մինչև յե՞րբ Տէր: Եւ ասէ. Մինչև աւերեսցին քաղաքք ՚ի բնակչաց, և տունք առ ՚ի չգոյէ՛ մարդկան. և մնասցէ երկիրդ աւերա՛կ:
12․ Եւ յետ այսորիկ յերկարեսցէ Աստուած մարդկան, և բազմասցին մնացեալքն յերկրի:
13․ Սակայն և ՚ի նմանէ՛ տասանորդեսցեն. և դարձեալ եղիցին ՚ի գերութի՛ւն և յափշտակութիւն, իբրև զբևեկնի տերևաթափ, իբրև զկաղին թօթափեալ յիւրաքանչիւր պատենից զաւակն սուրբ արձանութիւն նորա: