1. Տեսիլ Բաբելացւոց. զոր ետես Եսայի որդի Ամովսայ:
2. Ի վերայ լերինն դաշտականի առէք նշան: բարձրացուցէք զբարբառ ձեր ի վերայ նոցա: մի երկնչիք կոչեցէք ձեռամբ. բացէք իշխանք,
3. եւ ես տաց հրաման: Նուիրեալք են` եւ ես ածից զնոսա. դիմեալ գան սկայք յագեցուցանել զսրտմտութիւն իմ. խնդան` գան միանգամայն, եւ թշնամանեն:
4. Ձայն ազգաց բազմաց ի վերայ լերանց` ի նմանութիւն ազգաց բազմաց: ձայն թագաւորաց եւ ազանց միահամուռ ժողովելոց: Տէր զաւրութեանց հրաման ետ ազգաց սպառազինաց,
5. գալ յերկրէ հեռաստանէ ի ծագաց հիմանց երկնից: Հասեալ է Տէր իւրովք սպառազինաւք սատակել զամենայն տիեզերս:
6. Ողբացէք զի մերձ է աւր Տեառն, եւ բեկումն յԱստուծոյ հասեալ է:
7. Վասն այսորիկ ամենայն ձեռք լքցին, եւ ամենայն անձն մարդոյ դողասցէ:
8. Խռովեսցին հրեշտակք, եւ երկունք կալցին զնոսա իբրեւ զկանայս ծննդականս: փռընկայցեն այր ընդ ընկերի` եւ զայրասցին. եւ զդէմս իւրեանց ի բոցագոյն դարձուսցեն:
9. Զի ահաւասիկ Տէր զաւրութեանց հասեալ է անհնարին լի բարկութեամբ` ոխակալութեամբ սրտմտութեամբ. առնել զտիեզերս անապատ, եւ զմեղաւորս սատակել ի նմանէ:
10. Զի աստեղք երկնից Հայկիւն հանդերձ, եւ ամենայն զարդուն երկնից լոյս մի տացեն. եւ խաւարեսցի արեգակն ի ծագել իւրում, եւ լուսին մի տացէ զլոյս իւր:
11. Եւ հրաման տաց ընդ ամենայն տիեզերս զչարիս, եւ ամպարշտաց զմեղս իւրեանց. եւ կորուսից զհպարտութիւն զանաւրինաց, եւ զբարձրութիւն ամբարտաւանից խոնարհեցուցից:
12. Եւ եղիցին մնացեալքն պատուականք առաւել քան զոսկի անհուր. եւ մարդն պատուական եղիցի քան զականս Սովփերայ:
13. Զի երկինք զայրասցին, եւ երկիր սասանեսցի ի հիմանց իւրոց, վասն սրտմտութեան բարկութեան Տեառն զաւրութեանց. յաւուր յորում հասեալ իցէ սրտմտութիւն նորա:
14. Եւ եղիցին մնացեալքն իբրեւ զայծեամն փախուցեալ, եւ իբրեւ զոչխարս մոլորեալ. եւ ոչ ոք իցէ որ ժողովիցէ: զի մարդն անդրէն ի ժողովուրդ իւր դարձցի, եւ այր իւրաքանչիւր յերկիր իւր հալածեսցի:
15. Զի որ ըմբռնեսցի` ի պարտութիւն մատնեսցի, եւ ժողովեալքն ի սուր անկցին:
16. Եւ զորդիս նոցա` առաջի նոցա սատակեսցեն, եւ զտունս նոցա աւար հարկանիցեն, եւ զկանայս նոցա խայտառակեսցեն:
17. Ահաւասիկ յարուցանեմ ի վերայ ձեր զմարս` որ ոչինչ համարին զարծաթ եւ զոսկի:
18. Զաղեղունս երիտասարդաց խորտակեսցեն, եւ որդւոցն ձերոց մի ողորմեսցին, եւ ի մանկունս ձեր ոչ խնայեսցէ ակն նոցա:
19. Եւ եղիցի Բաբելովն որ փառաւորն կոչի ի թագաւորէն քաղդէացւոց. որպէս կործանեաց Աստուած զՍոդոմ եւ զԳոմոր:
20. Եւ ոչ բնակեսցէ յաւիտեանս ժամանակաց. եւ մի մտցեն ի նմա յազգս բազումս, եւ մի եւս անցցեն ընդ նա արաբացիք. եւ հովիւք մի հանգիցեն ի նմա:
21. Այլ անդ հանգիցեն գազանք վայրենիք. եւ լցցին տունք նոցա աղաղակաւ. եւ անդ հանգիցեն համբարուք, եւ անդ դեւք կաքաւեսցեն.
22. եւ յուշկապարիկք բնակեսցեն ի նմա. եւ ոզնիք ձագս հանցեն յապարանս նորա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: