1. Տէր ո՞ հաւատաց լրոյ մերում, եւ բազուկ Տեառն ում յայտնեցաւ:
2. Պատմեցաք առաջի նորա իբրեւ զմանուկ, իբրեւ զարմատ ի ծարաւուտ երկրէ: ոչ գոյր նորա տեսիլ` եւ ոչ փառք. տեսաք մեք զնա` եւ ոչ գոյր նորա տեսիլ` եւ ոչ գեղեցկութիւն:
3. այլ տեսիլ նորա անարգ` նուազեալ քան զամենայն որդւոց մարդկան: Այր մի ի հարուածս, եւ գիտէ համբերել ցաւոց: զի դարձուցեալ զերեսս իւր անարգեցաւ, եւ ոչինչ համարեցաւ:
4. Նա զմեղս մեր բառնայ` եւ վասն մեր չարչարի. եւ մեք համարեցաք զնա ի ցաւս եւ ի հարուածս եւ ի չարչարանս իբրեւ յԱստուծոյ:
5. Բայց նա վիրաւորեցաւ վասն մեղաց մերոց, եւ պատժեցաւ վասն մերոց անաւրէնութեանց. խրատ խաղաղութեան մերոյ ի նմա, եւ նորա վիրաւրքն բժշկեցաք:
6. Ամենեքեան իբրեւ ոչխարք մոլորեալք. այր ի ճանապարհի իւրում մոլորեցաւ, եւ Տէր մատնեաց զնա առ մեղս մեր:
7. եւ նա առ վշտին ոչ բանայ զբերան իւր: Իբրեւ ոչխար ի սպանդ վարեցաւ. իբրեւ որոջ առաջի կտրչի անմռունչ կայ. այնպէս ոչ բանայ զբերան իւր:
8. Առ խոնարհութեան նորա դատաստան նորա բարձաւ. եւ զազգատոհմն նորա ո՞ պատմեսցէ. զի բառնան յերկրէ կեանք նորա. յանաւրէնութեանց ժողովրդեան իմոյ ի մահ վարեցաւ:
9. Եւ տաց զչարս փոխանակ գերեզմանի նորա, եւ զմեծամեծս փոխանակ մահու նորա. զի անաւրէնութիւն ոչ գործեաց, եւ ոչ գտաւ նենգութիւն ի բերան նորա:
10. եւ Տէր կամի սրբել զնա ի վիրաց անտի: Եթէ տաջիք զվասն մեղացն, անձինք ձեր տեսցեն զզաւակ երկայնակեաց: եւ կամի Տէր ի ձեռս նորա բառնալ ի ցաւոց անձին նորա:
11. ցուցանել նմա լոյս` եւ ստեղծուլ իմաստութեամբ: արդարացուցանել զարդարն` որ մտադեւրն ծառայեաց բազմաց, եւ զմեղս նոցա նա վերացուսցէ:
12. Վասն այնորիկ նա ժառանգեսցէ զբազումս, եւ զաւար հզաւրաց բաշխեսցէ. փոխանակ զի ի մահ մատնեցաւ անձն նորա, եւ ընդ անաւրէնս համարեցաւ: եւ նա զմեղս բազմաց վերացոյց` եւ վասն անաւրէնութեանց նոցա մատնեցաւ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: