1. Ո որ ծարաւիդ էք` երթայք ի ջուր. եւ որ մի անգամ ոչ ունիք արծաթ, երթայք գնեցէք. եւ կերիջիք առանց արծաթոյ` եւ գնոց գինւոյ:
2. եւ զճարպ բնաւ ընդէ՞ր իսկ գնէք արծաթոյ` եւ ոչ հացի. եւ զվաստակս ձեր ոչ ի յագուրդ: Լուարուք ինձ` եւ կերիջիք զբարութիւնս. եւ վայելեսցեն ի բարութեան անձինք ձեր:
3. ՈՒնկնդիր լերուք լսելեաւք ձերովք` զհետ եկայք ճանապարհաց իմոց: Լուարուք ինձ, եւ կեցցեն ի բարութեան անձինք ձեր: եւ եդից ընդ ձեզ ուխտ յաւիտենական զսրբութիւնսն Դաւթի զհաւատարիմս:
4. Ահաւասիկ ի վկայութիւն հեթանոսաց ետու զնա. իշխան եւ հրամանատար ազգաց:
5. ազգք որ ոչ գիտիցեն, կարդասցեն առ քեզ. եւ ժողովուրդք որ զքեզ ոչ ճանաչէին` ապաստան արասցեն զքեզ. վասն Տեառն Աստուծոյ քո սրբոյն Իսրայէլի. զի փառաւոր արար զքեզ:
6. Խնդրեցէք զՏէր. եւ յորժամ գտանիցէք զնա, կարդացէք առ նա: եւ իբրեւ մերձեսցի առ ձեզ,
7. թողցէ ամպարիշտն զճանապարհս իւր, եւ այր անաւրէն զխորհուրդս իւր: եւ դարձցի առ Տէր եւ գտցէ զողորմութիւն. եւ առ Աստուած մեր` զի բազմապատիկ թողցէ զանաւրէնութիւնս ձեր:
8. Զի ոչ են խորհուրդք իմ իբրեւ զխորհուրդս ձեր, եւ ոչ ճանապարհք իմ իբրեւ զճանապարհս ձեր` ասէ Տէր:
9. Այլ որպէս հեռի են երկինք յերկրէ. այնպէս հեռի են ճանապարհք իմ ի ճանապարհաց ձերոց, եւ խորհուրդք իմ ի խորհրդոց ձերոց:
10. Զոր աւրինակ եթէ իջանիցէ անձրեւ կամ ձիւն յերկնից, եւ անդրէն ոչ դառնայ մինչչեւ արբուսցէ զերկիր, ծնցի եւ բղխեսցէ. եւ տացէ սերմն սերմանողի` եւ հաց ի կերակուր:
11. Այնպէս եղիցի բանն իմ, որ ելանէ ի բերանոյ իմմէ. մի դարձցի դատարկ` մինչչեւ կատարեսցէ զոր ինչ կամիցիմ. եւ դիւրեցից զճանապարհս քո, եւ զճանապարհս իմ պահեսցես:
12. Զի ուրախութեամբ ելջիք, եւ ցնծութեամբ ուսանիջիք: զի լերինք եւ բլուրք կայտռեսցեն ընդունել ուրախութեամբ. եւ ամենայն ծառք անտառի ծափս հարցեն ոստաւք իւրեանց:
13. Եւ փոխանակ ցրդւոյն նոճ բուսցի, եւ փոխանակ դժնկին` մուրտ ելցէ. եւ եղիցի Տեառն յանուն եւ ի նշան յաւիտենից, եւ մի պակասեսցէ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: