1. Այսպէս ասէ Տէր, զգոյշ կացէք իրաւանց` եւ գործեցէք զարդարութիւն. զի եկեալ հասեալ է փրկութիւն իմ, եւ յայտնելոց է ողորմութիւն իմ:
2. Երանի առն որ առնիցէ զայն, եւ մարդոյ որ կայցէ ի նմին. եւ պահիցէ զշաբաթս իմ եւ ոչ պղծիցէ, եւ պահիցէ զձեռս իւր յառնելոյ զանիրաւութիւն:
3. Մի ասիցէ աւտարազգին որ եկեալ յեցեալ իցէ ի Տէր, եթէ մերժելով մերժէ զիս Տէր ի ժողովրդենէ իւրմէ. եւ մի ասիցէ ներքինին` թէ ես եմ փայտ չոր:
4. Այսպէս ասէ Տէր ցներքինիսն որ պահիցեն զպահպանութիւնս իմ, եւ ընտրեսցեն զոր կամիմ, եւ կայցեն յուխտին իմում:
5. տաց նոցա ի տան իմում, եւ ընդ հարկաւ իմով տեղի անուանի, առաւել քան զուստերաց եւ զդստերաց. եւ անուն յաւիտենական տաց նոցա` եւ մի պակասեսցէ:
6. Եւ զայլազգիսն որ եկեալ յեցեալ իցեն ի Տէր` ծառայել նմա, եւ սիրել զանուն նորա, լինել նմա ի ծառայս եւ յաղախնայս. եւ զամենայն ոյք պահիցեն զշաբաթս իմ` եւ ոչ պղծիցեն, եւ կայցեն յուխտին իմում:
7. Տարայց զնոսա ի լեառն սրբութեան իմոյ. եւ ուրախ արարից զնոսա ի տան աղաւթից իմոց: ողջակէզք նոցա եւ պատարագք նոցա ընդունելի եղիցին ի վերայ սեղանոյ իմոյ: զի տուն իմ տուն աղաւթից կոչեսցի ամենայն հեթանոսաց:
8. Ասաց Տէր Տէր, որ ժողովէ զցրուեալսն Իսրայէլի եթէ ժողովեցից ի վերայ նորա ժողովս ամենայն գազանաց անապատի:
9. Եկայք կերայք ամենայն գազանք անապատի:
10. Տեսէք զի կուրացան ամենեքին, եւ ոչ գիտեն զհանճար. ամենեքին իբրեւ շունք համրացեալք որ ոչ կարիցեն հաջել: յերազանան յանկողինս իւրեանց. սիրեն զնիրհել:
11. Իբրեւ շունք լիրբք եղեն յանձինս իւրեանց` որ ոչ գիտեն զյագուրդ. եւ են չարք` եւ ոչ ճանաչեն զհանճար: ամենեքին ըստ իւրաքանչիւր ճանապարհաց իւրեանց գնացին :
12. Եկայք առցուք գինի, եւ գինեհարեսցուք արբեցութեամբ. եւ եղիցի այնպիսի աւրն մեզ զոհ մեծ առաւել յոյժ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: