1․ Տեսէ՞ք զիարդ կորեաւ արդարն, եւ չիք ոք որ անսայ սրտիւ. եւ արք արդարք բառնան, եւ ոչ ոք հայի. զի յերեսաց անիրաւութեան բառնայ արդար:
2․ Եղիցի խաղաղութեամբ գերեզման նորա, զի բարձաւ ի միջւոյ:
3․ Բայց մատիք յառաջ` որդիք անաւրէնք. որդիք պոռնկորդիք. որդիք շնութեան:
4․ ի՞ւ պերճացարուք, կամ յո՞յր վերայ բացէք զբերանս ձեր, կամ առ ո՞ արձակեցէք զլեզուս ձեր. ո՞չ դուք որդիք կորստեան էք` զաւակ անաւրէնութեան:
5․ որ անկեալ աղաչէիք զկուռսն ձեր ի ներքոյ անտառախիտ ծառոց. զոհէիք զուստերս ձեր ի խորաձորս ի մէջ գլխոց վիմաց,
6․ եւ ի կողմանս ձորոցն: Այն է բաժին քո` եւ նոյն վիճակ քո. նոցա հեղեր նուէրս, եւ նոցին մատուցեր զոհս: ի վերայ այսր ամենայնի ո՞չ բարկանայցեմ ասէ Տէր:
7․ Ի լերինն մեծի եւ բարձու` անդ է անկողին քո. եւ անդր ելեր զոհել զոհս:
8․ եւ յետոյ դրանդեաց դրանց քոց հաստատեցեր զյիշատակս քո: կարծէիր եթէ յինէն ի բաց կայցես` աւելի ինչ գտանիցես: Լայնեցեր զանկողինս քո, եւ տարածեցեր զքեզ առ նոքաւք. սիրեցեր զհոմանիս քո,
9․ եւ բազմացուցեր զպոռնկութիւնս քո առ նոսա: եւ զբազումս ի հեռաւորաց արարեր քեզ, եւ առաքեցեր զհրեշտակս արտաքոյ սահմանաց քոց: Նկուն եղեր եւ իջեր ի դժոխս:
10․ աշխատեցար ի բազում ճանապարհորդութիւնս քո. եւ ոչ ասէիր թէ արդ հանգեայց, զի զայն առ ուժի գործէիր. վասն այնորիկ ոչ հնազանդեցար ինձ:
11․ Յումէ՞ զանգիտեալ զարհուրեցար. զի ստեցեր ինձ` եւ ոչ յիշեցեր զիս` եւ ոչ ածեր զմտաւ` եւ ոչ եդիր ի սրտի քում: եւ ես տեսի զքեզ` եւ անտես արարի: Ես այն եմ որ յաւիտենիցն եմ, եւ դու յինէն ոչ զանգիտեցեր:
12․ Արդ ես պատմեցից զարդարութիւն իմ` եւ զչարիսն քո, որք ոչ աւգնեսցեն քեզ
13․ յորժամ աղաղակիցես. եւ ոչ ապրեցուսցեն զքեզ` ի նեղութենէ քումմէ. զի զամենեսեան զնոսա հողմք առցեն եւ մրրիկք բաժանեսցեն: Իսկ որ յիսն յուսացեալ են` ստասցին զերկիր, եւ ժառանգեսցեն զլեառն սրբութեան իմոյ:
14․ եւ ասասցեն. հորդեցէք առաջի նորա զճանապարհս, եւ ի բաց արարէք զխոչ եւ զխութ ի ճանապարհէ ժողովրդեան իմոյ:
15․ Այսպէս ասէ բարձրեալն` որ ի բարձունս բնակեալ է յաւիտեան, սուրբն ի մէջ սրբոց. որոյ անունն բարձրեալ է` եւ ի սուրբս հանգուցեալ. որ տայ երկայնմտութիւն տարակուսելոց, եւ կեանս այնոցիկ` որ մաշեալ են սրտիւք:
16․ եւ ոչ յաւիտեան խնդրեցից վրէժս ի ձէնջ, եւ ոչ ցանգ բարկացայց ձեզ. զի հոգի յինէն ելցէ, եւ զամենայն շունչ ես արարի:
17․ Վասն մեղաց առ սակաւ մի տրտմեցուցի զնա. հարի զնա` եւ դարձուցի զերեսս իմ ի նմանէ. եւ տրտմեցաւ եւ գնաց թախծեալ առաջի իմ զճանապարհս իւր:
18․ Զճանապարհս սրտի նորա տեսի, եւ բժշկեցի զնա. մխիթարեցի զնա, եւ ետու նմա մխիթարութիւն ճշմարտութեան. եւ սգաւորաց նորա
19․ հաստատեցի պտուղ: Խաղաղութիւն ի վերայ խաղաղութեան` հեռաւորաց եւ մերձաւորաց, ասէ Տէր: եւ ես բժշկեցից զնոսա:
20․ Այլ անաւրէնք իբրեւ զծով ծփեսցին, եւ հանգիստ մի գտցեն. եւ կորիցէ ջուր նորա ի կոխումն եւ ի կաւ:
21․ Ոչ գոյ խաղաղութիւն ամպարշտաց` ասէ Տէր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: