ՎՍՏԱՀՈՒԹԻՒՆ ՏԻՐՈՋ ՎՐԱՅ
1․ Այսուհետեւ՝ սաղմոս Դաւթի
2․ Յոյսս դրի Տիրոջ վրայ. ինչո՞ւ էք ասում ինձ, որ ճնճղուկի պէս լեռները թռչեմ:
3․ Չէ՞ որ մեղաւորներն ահա լարել են աղեղներն իրենց, պատրաստել են նետերը կապարճներում, որ մութն ընկնելիս ձգեն ուղղամիտների վրայ:
4․ Ինչ դու շինեցիր՝ աւերեցին նրանք, իսկ արդարն ի՞նչ արեց:
5․ Տէրն իր սուրբ տաճարում է, Տէրը երկնքում է՝ իր գահի վրայ: Նրա աչքերը նայում են տնանկներին, իսկ արտեւանունքները զննում են մարդկանց որդիներին:
6․ Տէրը քննում է արդարին եւ ամբարշտին. ով սիրում է մեղքը՝ ատում է անձն իր:
7․ Մեղաւորների վրայ որոգայթ, հուր եւ ծծումբ կը տեղայ, փոթորկի շունչն է նրանց բաժակի բաժինը:
8․ Արդար է Տէրը, արդարութիւն է սիրում, ճշմարտութեանն է նայում երեսը նրա:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: