Գիրք` 24․ Գիրք Սաղմոսաց

Գլուխ 26

   
1․ Սաղմոս ի Դաւիթ. մինչչեւ աւծեալ էր. ԻԶ:
   
Տէր լոյս իմ եւ կեանք իմ ես յումէ՞ երկեայց. Տէր ապաւէն կենաց իմոց ես յումէ դողացայց:
   
2․ Ի մերձենալ առ իս չարաց ուտել զմարմին իմ, նեղիչք իմ եւ թշնամիք իմ նոքա տկարացան եւ անկան:

3․ Թէ պատրաստեսցի ի վերայ իմ պատերազմ, ոչ երկիցէ սիրտ իմ. թէ յարիցէ ի վերայ իմ ճակատամարտ` սակայն եւ այսուիկ ի քեզ Տէր յուսացայ:

4․ Զմի խնդրեցի ի Տեառնէ եւ զսոյն աղաչեմ, բնակել ինձ ի տան Տեառն զամենայն աւուրս կենաց իմոց: Տեսանել ինձ զվայելչութիւն Տեառն, եւ հրաման տալ ի տաճարի նորա:

5․ Ծածկեաց զիս ի խորանի իւրում յաւուր չարի, ընդ յարկաւ արար զիս ի ծածկոյթ խորանի իւրում:

6․ Ի վիմէ բարձր արարեր զիս, եւ այժմ բարձր արա զգլուխ իմ ի վերայ թշնամեաց իմոց: Շուրջ եղէց եւ մատուցից ի խորանի նորա պատարագ աւրհնութեան, աւրհնեցից եւ սաղմոս ասացից Տեառն:

7․ Լուր Տէր ձայնի իմում զի կարդացի առ քեզ. ողորմեա ինձ եւ լուր ինձ,

8․ զի քեզ ասաց սիրտ իմ, եւ խնդրեցին երեսք իմ, զերեսս քո Տէր խնդրեցին:

9․ Մի դարձուցաներ զերեսս քո յինէն, եւ մի խոտորիր բարկութեամբ ի ծառայէ քումմէ: Աւգնական իմ լեր Տէր, եւ մի անարգեր զիս, եւ մի թողուր զիս Աստուած փրկիչ իմ:
10․ Հայր իմ եւ մայր իմ թողին զիս, եւ Տէր ընկալաւ զիս:

11․ Աւրէնսգէտ արա զիս Տէր ի ճանապարհի քում, առաջնորդեա ինձ ի շաւիղս քո ուղիղս: