1. Ի կատարած մի ապականեր, ի Դաւիթ արձանագիր. ի ժամանակի զի փախուցեալ թաքուցեալ էր նա յերեսաց Սաւուղայ` յայրի անդ. ԾԶ:
2. Ողորմեա ինձ Աստուած ողորմեա ինձ, զի ի քեզ յուսացաւ անձն իմ: Ի հովանի թեւոց քոց յուսացայց, մինչչեւ անցցէ անաւրէնութիւն:
3. Աղաղակեցի առ Աստուած բարձրեալ, առ Աստուած բարերար իմ:
4. Առաքեաց յերկնից եւ կեցոյց զիս. եդ ի նախատինս որ կոխէին զիս: Առաքեաց Աստուած զողորմութիւն եւ զճշմարտութիւն իւր,
5. եւ փրկեաց զանձն իմ ի միջոյ գազանաց, զի ննջէի ես խռովեալ: Որդւոց մարդկան ատամունք իւրեանց զէն եւ նետք են, եւ լեզուք նոցա որպէս սուր սուսեր:
6. Բարձրեալ ես դու յերկինս Աստուած, յամենայն երկրի են փառք քո:
7. Որոգայթք պատրաստեցին ոտից իմոց, եւ խոնարհ արարին զանձն իմ. փորեցին առաջի իմ խորխորատ` եւ անկան ինքեանք ի նոյն:
8. Պատրաստ է սիրտ իմ Աստուած, պատրաստ է սիրտ իմ, աւրհնել եւ սաղմոս ասել քեզ փառաւք իմովք:
9. Զարթիք փառք իմ զարթիք սաղմոսիւք եւ աւրհնութեամբ, եւ ես զարթեայց առաւաւտուց:
10. Խոստովան եղէց քեզ ի ժողովուրդս Տէր, եւ սաղմոս ասացից քեզ յազինս:
11. Մեծ եղեւ մինչչեւ յերկինս ողորմութիւն քո. մինչչեւ յամպս է ճշմարտութիւն քո:
12. Բարձրեալ ես դու յերկինս, յամենայն երկրի են փառք քո: Տունք. ժգ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: