Ի կատարած. Սաղմոս ի Դաւիթ. ԺԳ:
1․ Ասաց անզգամն ի սրտի իւրում, թէ ոչ գոյ Աստուած: Ապականեցան եւ պղծեցան յանաւրէնութեան իւրեանց. ոչ ոք է որ առնէ զքաղցրութիւն:
2․ Տէր յերկնից նայեցաւ յամենայն որդիս մարդկան, տեսանել թէ իցէ՞ ոք իմաստուն որ խնդրիցէ զԱստուած:
3․ Ամենեքեան խոտորեցան` ի միասին անպիտանացան: Ոչ ոք է որ առնէ զքաղցրութիւն, եւ ոչ ոք է մինչչեւ ի մի:
4․ Որպէս ոչ ծանիցեն ամենեքեան, որ գործեն զանաւրէնութիւն: Ոյք ուտէին զժողովուրդ իմ որպէս կերակուր հացի,
5․ եւ առ Տէր ոչ կարդացին: Անդ երկիցեն զերկեւղ` ուր ոչ իցէ երկեւղ.
6․ զի Տէր է յազդ արդարոց: Զխորհուրդ աղքատի յամաւթ արարին, զի Տէր է յոյս նորա:
7․ Ո տացէ ի Սիոնէ զփրկութիւն Իսրայէլի. ի դարձուցանել Տեառն զգերութիւն ժողովրդեան իւրոյ. ցնծասցէ Յակոբ` եւ ուրախ եղիցի Իսրայէլ: Տունք. ժ. Գոբղայս. լբ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: