Աւրհնութիւն գովութեան ի Դաւիթ. ՂԴ:
1. Եկայք ցնծասցուք ի Տէր, աղաղակեսցուք առ Աստուած փրկիչ մեր:
2. Կանխեսցուք առաջի նորա խոստովանութեամբ, սաղմոսիւք աղաղակեսցուք առ նա:
3. Աստուած մեծ է, Տէր թագաւոր մեծ ի վերայ ամենայն երկրի:
4. Ի ձեռս նորա են ամենայն տիեզերք երկրի, բարձրութիւնք լերանց նորա են:
5. Նորա է ծով` եւ նա արար զնա, եւ զցամաք ձեռք նորա ստեղծին:
6. Եկայք երկիրպագցուք նմա, անկցուք եւ լացցուք առաջի Տեառն արարչին մերոյ:
7. Նա ինքն է Տէր Աստուած մեր. մեք ժողովուրդք ձեռին նորա, եւ խաշն արաւտի նորա:
8. Այսաւր եթէ ձայնի նորա լսիցէք, մի խստացուցանէք զսիրտս ձեր
9. որպէս ի դառնութեան: Յաւուրն փորձութեան յանապատին ուր փորձեցին զիս հարքն ձեր, քննեցին զիս եւ տեսին զգործս իմ
10. զքառասուն ամ: Ջանացայ ընդ ազգին ընդ այնմիկ եւ ասացի` միշտ մոլորեալ են սրտիւք.
11. եւ նոքա ոչ ծանեան զճանապարհս իմ: Որպէս երդուայ ի բարկութեան իմում, թէ մտցեն ի հանգիստ իմ: Տունք. ժա: Գոբղայս. լը:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: