Հիվանդի աղոթք Երգողների գլխավորին։ Դավթի սաղմոս։
1․ Երանի՜ նրան, որ հոգ է տանում աղքատի համար. նեղության օրը Տերը կփրկի նրան։
2․ Տերը նրան կպահի և կպահպանի նրա կյանքը. նա երանելի կլինի երկրի վրա, և նրան չի մատնի իր թշնամիների ցանկությանը։
3․ Տերը կմխիթարի նրան տկարության անկողնում. դու նրա ամբողջ անկողինը կփոխես իր հիվանդության ժամանակ։
4․ Ես ասացի. «Տե՛ր, ողորմի՛ր ինձ և բժշկի՛ր իմ անձը, որովհետև մեղանչեցի քո առաջ»։
5․ Իմ թշնամիները չարախոսում են իմ մասին. «Նա ե՞րբ պիտի մեռնի, և անունը կորչի»։
6․ Եվ եթե մեկը գալիս է ինձ տեսնելու, ունայնություն է խոսում. նրա սիրտն անօրենություն է կուտակում իր մեջ, և նա դուրս է գնում և ասում ուրիշին։
7․ Ինձ ատողները միասին փսփսում են իմ մասին և չարություն են հնարում իմ դեմ։
8․ Ասում են. «Չարության պատուհաս է հասել նրան, որ ցած է ընկել, այլևս վեր չի կենալու»։
9․ Մինչև իսկ ինձ մոտիկ բարեկամ մարդն էլ, որի վրա հույս էի դրել, և որն ուտում էր իմ հացը, նա էլ ոտքը բարձրացրեց ինձ վրա։
10․ Բայց դու, Տե՛ր, ողորմի՛ր ինձ և կանգնեցրո՛ւ ինձ, և ես կհատուցեմ նրանց։
11․ Այն բանից կիմանամ, որ դու բարեհաճ ես իմ նկատմամբ, երբ իմ թշնամին չհաղթի ինձ։
12․ Բայց դու ինձ կպահպանես իմ անարատության մեջ և ինձ հավիտյան կկանգնեցնես քո առջև։
13․ Օրհնյալ լինի Տերը՝ Իսրայելի Աստվածը, հավիտենից մինչև հավիտյան. ամեն և ամեն։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: