Տարագրի աղոթք
1․ Դատաստա՛ն արա ինձ, ո՜վ Աստված, և հաստատի՛ր իմ իրավունքը անսուրբ ազգի դեմ. նենգավոր և անիրավ մարդուց փրկի՛ր ինձ։
2․ Որովհետև դու ես իմ զորության Աստվածը. ինչո՞ւ ես վանում ինձ, ինչո՞ւ գնամ սգավոր՝ թշնամուց տանջված։
3․ Ուղարկի՛ր քո լույսը և քո ճշմարտությունը. թող նրանք առաջնորդեն ինձ դեպի քո սուրբ լեռը և դեպի քո բնակարանները։
4․ Ես դեպի Աստծու սեղանը կգնամ, իմ ուրախության և ցնծության Աստծուն մոտիկ և քնարով կգոհանամ քեզնից, ո՜վ Աստված, Աստվա՛ծ իմ։
5․ Ինչո՞ւ ես տրտում, ո՛վ անձ իմ, և ինչո՞ւ ես խռովված ինձանում. հույսդ դի՛ր Աստծու վրա, որովհետև էլի պիտի գոհանամ նրանից, որովհետև նա իմ երեսի փրկությունն է և իմ Աստվածը։

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: