Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 47

Գերագույն իշխողը Երգողների գլխավորին։ Կորխի որդիներին։ Սաղմոս։
   
1․ Ծա՛փ տվեք, բոլո՛ր ժողովուրդներ, ցնծության ձայնով աղաղակե՛ք Աստծուն,
2․ Որովհետև Տերը Բարձրյալ և ահեղ է. մեծ Թագավոր է ամբողջ երկրի վրա։
3․ Ժողովուրդներին նա մեզ է հպատակեցնում և ազգերին մեր ոտքերի տակ դնում։
4․ Նա մեզ համար ընտրում է մեր ժառանգությունը՝ Հակոբի փառավորությունը, որին նա սիրում է։ (Սելա)։
5․ Աստված բարձրանում է ցնծության օրհնությամբ. Տերը՝ փողի ձայնով։
6․ Սաղմո՛ս երգեցեք Աստծուն. սաղմո՛ս երգեցեք մեր Թագավորին, սաղմո՛ս երգեցեք։
7․ Որովհետև Աստված ամբողջ երկրի Թագավորն է. իմաստության ե՛րգ սաղմոսեք։
8․ Աստված Թագավոր է հեթանոսների վրա, Աստված նստում է իր սուրբ գահի վրա։
9․ Ժողովուրդների իշխանները հավաքվում են Աբրահամի Աստծու ժողովրդի շուրջը, որովհետև երկրի վահաններն Աստծունն են. նա շատ բարձրացավ։