Օգնության աղոթք Երգողների գլխավորին։ Դավթի (սաղմոս) հիշատակի համար։
1. Ո՜վ Աստված, շո՛ւտ արա, որ փրկես ինձ, որ օգնես ինձ, ո՜վ Տեր։
2. Թող ամաչեն և ամոթահար լինեն իմ անձը փնտրողները, թող ետ դառնան և ամոթահար լինեն ինձ չար կամեցողները։
3. Թող իրենց ամոթով ետ դառնան նրանք, որ ինձ համար ասում են. «Վա՜հ, վա՜հ»։
4. Բոլոր քեզ փնտրողները թող ցնծան և ուրախանան քեզնով, և քո փրկությունը սիրողները միշտ ասեն. «Մեծ է Աստված»։
5. Բայց ես աղքատ եմ և տնանկ, ո՜վ Աստված, շտապ հասի՛ր ինձ. դու ես իմ օգնականն ու փրկիչը, Տե՛ր, մի՛ ուշացիր։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: