Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 128

Տիրոջը հնազանդվողի վարձատրությունը Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

 

1․ Երանի՜ բոլոր նրանց, որ վախենում են Տիրոջից և գնում են նրա ճանապարհներով։

2․ Իհարկե, դու կուտես քո ձեռքի վաստակը. երանի՜ քեզ, որ դա լավ է լինելու քեզ համար։

3․ Կինդ պտղաբեր որթի պես կլինի քո տանը, որդիներդ՝ տնկված ձիթենիների պես քո սեղանի չորս կողմը։

4․ Ահա հենց այսպես է օրհնվում այն մարդը, որ վախենում է Տիրոջից։

5․ Տերը Սիոնից կօրհնի քեզ, և քո կյանքի բոլոր օրերին կտեսնես Երուսաղեմի բարությունը։

6․ Քո որդիների որդիներին կտեսնես. խաղաղություն թող լինի Իսրայելին։