Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 134

Աստծուն փառաբանելու կոչ Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։

   
1․ Եկեք օրհնեցե՛ք Տիրոջը, ո՛վ Տիրոջ բոլոր ծառաներ, դուք, որ գիշերները կանգնում եք Տիրոջ տանը։

2․ Ձեր ձեռքերը բարձրացրե՛ք դեպի սրբությունը և օրհնեցե՛ք Տիրոջը։

3․ Տերը Սիոնից թող օրհնի քեզ. նա, որ արարեց երկինքն ու երկիրը։