Գիրք` 24․ Սաղմոսներ

Գլուխ 116Բ

   
10․ Ես իմ հավատքը պահեցի, նույնիսկ երբ ասացի. «Ես շատ չարչարվեցի»։
11․ Ես շփոթահար ասացի. «Ամեն մարդ սուտ է»։
12․ Ի՞նչ հատուցեմ Տիրոջը այն ամբողջ բարության փոխարեն, որ արել է ինձ։
13․ Փրկության բաժակը պիտի վերցնեմ և կանչեմ Տիրոջ անունը։
14․ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև։
15․ Տիրոջ առջև պատվական է իր սրբերի մահը։
16․ Օ՜, Տե՛ր, ես քո ծառան եմ. ես քո ծառան եմ և քո աղախնի որդին. դու արձակեցիր իմ կապանքները։
17․ Գոհության զոհ պիտի մատուցեմ քեզ և կանչեմ Տիրոջ անունը։
18․ Տիրոջն արած իմ ուխտերը պիտի կատարեմ իր ամբողջ ժողովրդի առջև,
19․ Տիրոջ տան սրահների մեջ, քո մեջ, Երուսաղե՛մ։ Ալելուիա՜։