1. Պատգամ ի վերայ մովաբացւոց: Գիշերի սատակեսցի մովաբացին. գիշերի կործանեսցի պարիսպ մովաբացւոյն:
2. Սուգ առէք յանձինս, զի կորեաւ Գեդեբոն` տեղի մեհենին ձերոյ. անդր ելանիցէք լալ ի նաբաւ մովաբացւոց: Ողբացէք զի ամենայն գլուխ ի կնդութիւն, եւ ամենայն բազուկք խորտակեալք:
3. Ի հրապարակս նորա քուրձ զգեցարուք, եւ ի վերայ տանեաց նորա կոծեցարուք, եւ ի փողոցս նորա ողբացէք լալով:
4. Զի գուժեաց Եսեբոն, եւ Ելէիլա. մինչչեւ Յասա լսելի եղեն ձայնք նոցա: վասն այսորիկ երկար մովաբացւոյն գոչէ, եւ անձն իւր ծանիցէ.
5. սիրտ մովաբացւոյն գոչէ յանձն իւր մինչչեւ ի Սեգովր, քանզի երինջ երեմեան է: Եւ ընդ ելսն Ղովիթա լալով ելցեն առ քեզ: ի ճանապարհի Արոնիիմ, գոչէ բեկումն եւ շարժումն:
6. ջուրն Նեմերիմայ պակասեսցէ եւ ցամաքեսցի. եւ խոտ նորա նուազեսցէ. եւ դեղ դալար` անդ մի գտցի:
7. միթէ եւ այնպէս ապրելո՞ց իցէ: Քանզի ածից ի վերայ ձորոց զարաբացիս, եւ առցեն զնա:
8. զի կցեցաւ բողոք սահմանաց մովաբացւոյն ընդ բողոքս գաղիմացւոյն. եւ ողբումն նորա մինչչեւ ի ջրհորն ելիմ` ողբումն նորա:
9. Եւ ջուրն Ռեմովնայ լցցի արեամբ. զի ածից ի վերայ Ռեմովնայ զարաբացիս, եւ բարձից զզաւակն Մովաբու, եւ զԱրիէլ, եւ զմնացորդսն Ադեմայ, առաքեցից իբրեւ սողունս ընդ երկիր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: