1․ Յաւուր յայնմիկ ածցէ Տէր զսուրն սուրբ եւ զմեծ եւ զհզաւր ի վերայ վիշապ աւձին փախուցելոյ, եւ ի վերայ վիշապ աւձին կամակորի. եւ սպանցէ զվիշապն ի մէջ ծովուն
2․ յաւուր յայնմիկ: Այգի վայելուչ ցանկալի տիրել ի վերայ նորա:
3․ Ես քաղաք ամուր. քաղաք զուր պաշարեալ. արբուցից զնա զի առցի ի գիշերի, եւ ի տուէ կործանեսցի պարիսպ նորա:
4․ Զի չէր որ ոչ ձեռնամուխ լինէր ի նա. ո՞ դիցէ զիս պահել զոճ արտոյ յագարակի. վասն այսր պատերազմողի անարգեցի զնա այսուհետեւ: Վասն այսորիկ արար Տէր զամենայն ինչ զոր կարգեաց. այրեցաք ասէ.
5․ բողոքեսցեն բնակիչք նորա. արասցուք ընդ նմա խաղաղութիւն:
6․ Ժողովեալք որդիք Յակոբայ նորատունկ բղխեսցեն: Ծաղկեսցէ Իսրայէլ, եւ լցցին տիեզերք պտղով նորա:
7․ Միթէ որպէս նայն եհար, սա այնպէս վիրաւորեսցի՞. կամ որպէս նայն սպան, այնպէս սատակեսցի՞:
8․ Պատերազմաւ եւ նախատանաւք արձակեսցէ զնոսա: ո՞չ դու էիր որ խորհէիր խստացեալ մտաւք սպանանել զնոսա ոգւով բարկութեամբ:
9․ Վասն այսորիկ բարձցի անաւրէնութիւն Յակոբայ. եւ այս է աւրհնութիւն նորա, յորժամ բարձից ի նմանէ զմեղս նորա: ի ժամանակի յորում մանրեսցես իբրեւ զփոշի մանր զամենայն քարինս մեհենաց քոց. եւ մի եւս մնասցեն գործք պաշտմանցն նոցա:
10․ Այլ կոտորեսցեն իբրեւ զմայր ի փայտահարաց: եւ որ շէնն մնասցէ` եղիցի իբրեւ զհաւտ մակաղեալ, եւ իբրեւ զխաշն լքեալ. եւ եղիցի բազում ժամանակս յարաւտս երէոց. եւ անդ հանգիցեն:
11․ եւ յետ բազում ժամանակաց ոչ գտցի ի նմա դեղ դալար, զի ցամաքեցաւ: Կանայք` որ դիմեալ գայք ի հանդիսէ յառաջ մատիք. զի ոչ եթէ ժողովուրդ է` յորում գոյ իմաստութիւն: վասն այնորիկ մի գթասցի ի նոսա Աստուած որ արարն զնոսա. մի որ ստեղծն զնոսա ողորմեսցի նոցա:
12․ Եւ եղիցի յաւուր յայնմիկ, արգել արկցէ Տէր ի Փոսոյ գետոյն մինչչեւ ի կողմանս Ռինոյ Կորուրայ. բայց դուք մի մի ժողովեցէք զորդիսն Իսրայէլի:
13․ Եւ եղիցի յաւուր յայնմիկ` հարցեն փող աւագափող. եւ եկեսցեն ցրուեալքն յերկրէն Ասորեստանեայց, եւ կորուսեալք յերկիրն Եգիպտացւոց. եւ երկիր պագցեն Տեառն ի վերայ լերին սրբոյ յԵրուսաղէմ:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: