Գիրք` 31. Եսայի

Գլուխ 43

   
1․ Եւ արդ` այսպէս ասէ Տէր Աստուած որ արար զքեզ Յակովբ, եւ որ ստեղծ զքեզ Իսրայէլ: մի երկնչիր զի փրկեցի զքեզ, եւ կոչեցի քեզ զանուն քո` թէ իմ ես Աստուծոյ:

2․ Եւ եթէ անցանիցես ընդ ջուրս` ընդ քեզ եմ, եւ գետք` զքեզ մի ողողեսցեն, եւ եթէ անցանիցես ընդ հուր` մի այրեսցիս, եւ բոց նորա` զքեզ մի կիզցէ:

3․ Զի ես եմ Տէր Աստուած քո սուրբն Իսրայէլի որ փրկեմ զքեզ: արարի փոխանակ քո զԵգիպտոս եւ զԵթւովպիա. եւ զՍուհէն քեզ փոխանակեցի:

4․ Ուստի եւ պատուական իսկ եղեր, եւ առաջի իմ փառաւորեցար. եւ ես սիրեցի զքեզ: եւ տաց զմարդիկ փոխանակ քո, եւ զիշխանս փոխանակ գլխոյ քոյ:

5․ Մի երկնչիր` զի ընդ քեզ եմ. յարեւելից ածից զզաւակ քո, եւ յարեւմտից ժողովեցից զքեզ:

6․ Ասացից հիւսւսոյ` ած եւ հարաւոյ` թէ մի արգելուր. ածէք զորդիս իմ ի հեռաստանէ, եւ զդստերս իմ ի ծագաց երկրէ:

7․ եւ զամենեսեան որ մի անգամ կոչեցեալ են յանուն իմ: Զի փառաւք իմովք հաստատեցի զնա, եւ ստեղծի զնա, եւ արարի զնա:

8․ եւ հանի զժողովուրդն կոյր: եւ թէպէտ եւ աչք են, սակայն նոյնպէս կուրացեալ են, եւ խցեալ են ականջք իւրեանց:

9․ ամենայն ազգք ժողովեցան ի միասին, եւ իշխանք ժողովեսցին ի նոցանէ: ո՞ պատմեսցէ զայս. եւ կամ որ ինչ ի սկզբանէն էր, ո՞ ազդ արասցէ ձեզ: ածցեն զվկայս իւրեանց` եւ արդարասցին. լուիցեն եւ ասասցեն զճշմարիտն:

10․ եղերուք ինձ վկայք, եւ ես ձեզ վկայ` ասէ Տէր Աստուած. եւ ծառայ իմ զոր ընտրեցի. զի գիտասջիք եւ հաւատասջիք ինձ. եւ ի միտ առնուցուք` թէ ես եմ: Յառաջ քան զիս ոչ եղեւ այլ Աստուած, եւ յետ իմ ոչ եղիցի:

11․ ես եմ Աստուած` եւ չիք ոք բաց յինէն որ փրկիցէ:

12․ Պատմեցի եւ փրկեցի. նախատեցի` եւ ոչ ոք էր ի միջի ձերում աւտար. դուք ինքնին իսկ վկայէք ինձ.

13․ եւ ես Տէր Աստուած ի սկզբանէ, եւ եւս: եւ ոչ ոք իցէ որ ի ձեռաց իմոց հանիցէ. եւ արարից, եւ ոչ ոք իցէ որ դարձուցանիցէ:

14․ Այսպէս ասէ Տէր Աստուած, որ փրկելոցն է զձեզ սուրբն Իսրայէլի: վասն ձեր առաքեցից ի Բաբելովն, եւ ընդոստուցից փախստական զամենեսեան. եւ քաղդեացիքն նաւուք պաշարեսցին:

15․ ես Տէր Աստուած սուրբն ձեր, որ յայտ արարի ձեզ զթագաւորն Իսրայէլի:

16․ Այսպէս ասէ Տէր որ արար ճանապարհ ընդ ծով, եւ ի ջուրս սաստիկս շաւիղս:

17․ որ հանէ զկառս եւ զերիվարս, եւ բազում զաւրս սաստիկս. այլ ննջեցին եւ ոչ յարիցեն. շիջան իբրեւ զպատրոյկ շիջեալ:

18․ Մի յիշէք զառաջինսն, եւ զհինն մի ածէք զմտաւ:

19․ զի ես աւասիկ նոր գործեմ, որ այժմ յայտնեսցի եւ ծանիջիք. եւ արարից ճանապարհ ընդ անապատ, եւ յերկիր անջրդի գետս բղխեցուցից:

20․ Աւրհնեսցեն զիս գազանք անապատի. համբարուք եւ դստերք ջայլամանց. զի ետու ես ջուր յանապատ, եւ գետ յերկիր անջրդի. արբուցանել զազգն իմ ընտրեալ:

21․ եւ զժողովուրդն իմ զոր ստացայ, պատմել զքաջութիւնս իմ:

22․ Ոչ այժմ ինչ կոչեցի զքեզ Յակովբ եւ ոչ աշխատ արարի զքեզ Իսրայէլ:

23․ ոչ մատուցեր ինձ խաշինս ողջակիզաց քոց, եւ ոչ զոհիւք քովք փառաւորեցեր զիս: ոչ ծառայեցեր ինձ պատարագաւք քովք, եւ ոչ աշխատ արարի զքեզ ի ծախս կնդրկաց քոց:

24․ ոչ գնեցեր ինձ խունկս արծաթոյ, եւ ոչ ցանկացայ ճարպոյ զոհից քոց. այլ ի մեղս քո եւ յանաւրէնութիւնս քո վերակացու եղէց քեզ:

25․ Ես եմ. ես եմ նոյն որ ջնջեմ զանաւրէնութիւնս քո վասն իմ, եւ զմեղս քո այլ ոչ եւս յիշեցից:

26․ Բայց քեզ յուշ լիցի քեզ` եւ ընդ միմեանս դատեսցուք: ասա դու նախ զանաւրէնութիւնս քո` զի արդարասցիս:

27․ Հարքն ձեր նախ մեղան, եւ իշխանքն ձեր անաւրինեցան յիս:

28․ եւ պղծեցին իշխանքն զսրբութիւնս իմ. եւ մատնեցի ի կորուստ զՅակովբ, եւ զԻսրայէլ ի նախատինս: