Գիրք` 31. Եսայի

Գլուխ 64

   
1. Եթէ բացցես զերկինս` դողումն կալցի ի քէն զլերինս:

2. եւ հալեսցին իբրեւ զմոմ առաջի հրոյ, եւ այրեսցէ հուր զհակառակորդս քո, եւ յայտնի լիցի անուն քո ընդ դիմակցաց քոց: եւ յերեսաց քոց հեթանոսք խռովեսցին:

3. յորժամ առնիցես փառաւորութիւնս, դողումն կալցի ի քէն զլերինս:

4. Յաւիտենից ոչ լուաք, եւ ոչ աչք մեր տեսին այլ Աստուած բաց ի քէն. եւ զգործս քո զոր արասցես այնոցիկ որ ակն ունին ողորմութեան քում:

5. զի ընդառաջ լիցի այնոցիկ ոյք առնեն զիրաւունս, եւ զճանապարհս քո յիշեսցեն: Արդ` ահա դու բարկացար եւ մեք մեղաք: վասն այնորիկ մոլորեցաք:

6. եւ եղեաք իբրեւ զպիղծս ամենեքեան. իբրեւ զհանդերձս ապարահից ամենայն արդարութիւն մեր. եւ թաւթափեցաք իբրեւ զտերեւ ամենեքին մեք վասն անաւրէնութեանց մերոց. հողմք մերժեցին զմեզ:

7. Եւ ոչ ոք իցէ որ կարդայցէ զանուն քո, եւ ոչ որ յիշիցէ ապաստան առնել զքեզ. զի դարձուցեր զերեսս քո ի մէնջ, եւ մատնեցեր զմեզ վասն մեղաց մերոց:

8. Եւ արդ Տէր Հայր մեր դու ես. մեք կաւ, եւ դու ստեղծիչ մեր. եւ գործք ձեռաց քոց ամենեքին մեք:

9. մի բարկանար մեզ Տէր յոյժ, եւ մի ի ժամանակի յիշեր զմեղս մեր: Եւ արդ հայեաց Տէր. զի ժողովուրդ քո ամենայն,

10. եւ քաղաք սրբութեան քոյ Սիովն եղեւ աւերակ: իբրեւ զանապատ եղեւ Երուսաղէմ:

11. յանէծս մատնեցաւ տունն սրբութեան մերոյ. եւ փառքն զոր աւրհնեցին հարքն մեր` եղեն հրձիգ, եւ ամենայն փառաւորութիւն մեր կործանեցաւ:

12. Եւ ի վերայ ամենայնի այսորիկ անսա՞ս Տէր, եւ լռեցե՞ր. եւ խոնարհ արարեր զմեզ մինչչեւ յոյժ: