Տիրոջ ձայնը փոթորիկի մեջ Դավթի սաղմոս։
1․ Տվե՛ք Տիրոջը, ո՛վ Աստծու որդիներ, տվե՛ք Տիրոջը փառք և զորություն։
2․ Տվե՛ք Տիրոջը իր անվան փառքը. երկրպագե՛ք Տիրոջը սրբության զարդարանքով։
3․ Տիրոջ ձայնը ջրերի վրա է. փառքի Աստվածը որոտում է. Տերը որոտում է հորդառատ ջրերի վրա։
4․ Տիրոջ ձայնը զորավոր է, Տիրոջ ձայնը փառավոր է։
5․ Տիրոջ ձայնը փշրում է մայրիները, և Տերը փշրում է Լիբանանի մայրիները։
6․ Եվ նա Լիբանանը վեր-վեր վազել է տալիս հորթի նման և Սարիոնը՝ վայրի ցուլի հորթի պես։
7․ Տիրոջ ձայնը կրակի բոցեր է ճեղքում։
8․ Տիրոջ ձայնը դողացնում է անապատը. Տերը դողացնում է Կադեսի անապատը։
9․ Տիրոջ ձայնը ծնել է տալիս եղնիկներին և մերկացնում է ծմակները, և ամեն մեկը նրա տաճարում նրա փառքն է հռչակում։
10․ Տերն իշխում է ջրհեղեղի վրա, և Տերը թագավորելու է հավիտյան։
11․ Տերը զորություն կտա իր ժողովրդին. Տերը խաղաղությամբ կօրհնի իր ժողովրդին։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: