Առավոտյան աղոթք օգնության համար Դավթի սաղմոսը, երբ փախչում էր իր որդու՝ Աբիսողոմի առջևից։
1․ Ո՜վ Տեր, որքա՜ն շատացան իմ թշնամիները. շատերը ելան իմ դեմ։
2․ Շատերն իմ անձի համար ասում են. «Սրա համար փրկություն չկա Աստծու մոտ»։ (Սելա)։
3․ Բայց դու, Տե՛ր, իմ ասպարն ես, իմ փառքը և իմ գլուխը բարձրացնողը։
4․ Իմ ձայնով աղաղակեցի Տիրոջը, և նա պատասխանեց ինձ իր սուրբ լեռից։ (Սելա)։
5․ Ես պառկեցի ու քնեցի. զարթնեցի, որովհետև Տերը պահպանում է ինձ։
6․ Ես չեմ վախենա բյուրավոր ժողովուրդներից, որ պատել են իմ չորս կողմը։
7․ Վե՛ր կաց, Տե՛ր, փրկի՛ր ինձ, ո՛վ իմ Աստված, որովհետև դու խփում ես իմ բոլոր թշնամիների այտին և փշրում ես ամբարիշտների ատամները։
8․ Տիրոջն է փրկությունը. թող քո օրհնությունը լինի քո ժողովրդի վրա։ (Սելա)։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: