Աղոթք օգնության համար Երգ՝ աստիճաններով բարձրանալիս։
1․ Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, և նա լսեց ինձ։
2․ Տե՛ր, փրկի՛ր իմ անձը սուտ շրթունքներից, նենգավոր լեզվից։
3․ Ի՞նչ է տալու քեզ և էլ ի՞նչ է քեզ ավելացնելու նենգավոր լեզուն։
4․ Զորավոր մարդու նետերը սուր են՝ գիհիների կայծերով։
5․ Վա՜յ ինձ, որ պանդուխտ եմ Մեսեքի մեջ և բնակվում եմ Կեդարի վրաններում։
6․ Շատ երկար եղավ իմ անձի համար, որ բնակվեցի նրանց հետ, ովքեր ատում են խաղաղությունը։
7․ Ես խաղաղության մարդ եմ, բայց երբ խոսում եմ նրանց հետ, կռվում եմ։
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: