1. Միթէ ապառա՞ժ աւերակ իցէ լեառն դստեր Սիոնի:
2. եւ եղիցի իբրեւ հաւու թռուցելոյ ձագ մնացեալ դուստր մովաբացւոց:
3. Բայց ապա եւ դու առնովն աւելի ինչ խորհեաց առնել յարկս սգոյն նոցա. հանապազ ի միջաւրէի իբրեւ ընդ խաւար փախիցեն:
4. Զարհուրեցան, եւ ոչ վարեսցիս. զի պանդխտեսցին առ քեզ փախստականքն Մովաբու. եղիցին ձեզ ապաւէն յերեսաց հալածչի. զի բարձաւ ընկեր մարտին քոյ, եւ իշխանն կորեաւ որ կոխէր զերկիր:
5. Եւ ուղղեսցի ողորմութեամբ աթոռ, եւ նստցի ի վերայ նորա ճշմարտութեամբ ի յարկսն Դաւթի. դատեսցի` եւ խնդրեսցէ զիրաւունս, եւ փութասցի առնել զարդարութիւն:
6. Լուաք զամբարտաւանութիւնն Մովաբու` զի հպարտացեալ էր յոյժ. հպարտութիւն նորա եւ ոխակալութիւն եւ զամբարտաւանութիւնն քո բարձի ի քէն: ոչ այնպէս որպէս դիւթութիւնն քո:
7. եւ ոչ այնպէս որպէս ըղձանն ի Մովաբ: Զի ի Մովաբ ողբասցեն ամենեքեան զայնոսիկ` որ բնակեալ են ի Դեսեթ. մրմնջեսցեն` եւ ոչ պատկառեսցեն:
8. Դաշտքն Եսեբոնայ սուգ առցեն, եւ այգիքն Սեբիմայ որ կլանէին զազգս: կոխեցէք զայգիս նորա մինչչեւ յազեր` եւ մի հասջիք. մոլորեցայք յանապատի: առաքեալք նորա լքան, քանզի անցին ընդ ծովն:
9. Վասն այսորիկ լացուցից իբրեւ զլալիւնն յազերայ զայգիս Սեբմիայ: եւ զծառատունկն քո կոտորեաց Եսեբոն եւ Ելիլայ: զի զհունձս քո եւ զկութս քո կոխեցից, եւ ամենեքեան կործանեսցին:
10. Եւ բարձցի ուրախութիւն եւ ցնծութիւն յայգեաց, եւ յայգեստանի քում ուրախութիւն մի լիցի. եւ մի կոխեսցեն գինի ի հնծանս քո, քանզի պակասեաց:
11. Վասն այսորիկ որովայն իմ ի վերայ Մովաբու իբրեւ զքնար հնչեսցէ. եւ զփոր իմ իբրեւ զպարիսպ նորոգեցեր:
12. եւ եղիցի քեզ այն յամաւթ. զի աշխատեցաւ Մովաբ ի մեհեանս իւր. եւ մտցէ ուխտաւոր ի ձեռագործս իւր. եւ մի կարասցեն փրկել զնոսա:
13. Այս բան է զոր խաւսեցաւ Տէր երբեմն ի վերայ Մովաբու:
14. Եւ այժմ դարձեալ խաւսեցաւ եւ ասէ: Յերիս ամս ըստ ամաց վարձանի անարգեսցին փառքն Մովաբու յամենայն ի բազում մեծութեան իւրում, եւ մնասցէ սակաւաւոր եւ ոչ պատուական:

Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: