1․ Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ:
2․ Եթէ կշռելով ոք կշռէր զբարկութիւնս իմ. եւ զցաւս իմ միանգամայն բառնայր ի լուծ կշռոց,
3․ քան զաւազ ծովու ծանրագոյն լինէր: նա` ուրեմն բանք իմ անզգամք են:
4․ Զի նետք Տեառն ի մարմնի իմում, եւ սրտմտութիւն նորա ծծէ զարիւն իմ: յորժամ սկսանիմ խաւսել կտտեն զիս:
5․ Իսկ արդ` զիա՞րդ, միթէ տարապարտո՞ւց խանչիցէ ցիռ, բայց եթէ կերակուր խնդրիցէ: Կամ թէ գոչիցէ՞ եզն առ մսուր` յորժամ ունիցի զկերակուր:
6․ Կամ ուտիցի՞ հաց առանց աղի. կամ գուցէ՞ համ ի բանս ունայնս:
7․ Սա` ոչ կարէ հանդարտել անձն իմ. զի շարաւով տեսանեմ զկերակուր իմ` իբրեւ զհոտ առիւծու:
8․ Զի եթէ տացէ` եւ եկեսցեն յիս խնդրուածք իմ, եւ զյոյս իմ տացէ Տէր:
9․ Սկսաւ Տէր խոցոտել զիս. բայց ի սպառ մի սպանցէ զիս:
10․ Եղիցի ինձ քաղաքն իմ գերեզման` յորոյ ի վերայ պարսպացն ճեմէի, եւ ի նա ոչ խնայեցից. զի ոչ սուտ արարից զբանս սրբոյն Աստուծոյ իմոյ:
11․ Զի զի՞նչ է զաւրութիւն իմ եթէ համբերեցից. կամ զի՞նչ ժամանակ` զի հանդարտեսցէ անձն իմ:
12․ Միթէ զաւրութիւն վիմա՞ց իցէ զաւրութիւն իմ, կամ մարմինք իմ պղնձի՞ք. կամ թէ ո՞չ ի նա ապաւինէի: Արդ աւգնութիւն իմ մերժեցաւ յինէն,
13․ եւ ողորմութիւն հրաժարեաց յինէն այցելութիւն Տեառն անտես արար զիս:
14․ Ոչ հայեցան յիս մերձաւորք իմ.
15․ իբր զվտակ պակասեալ, եւ իբրեւ զալիս անցին զինեւ:
16․ Որք սարսէին յինէն, արդ ահաւասիկ հասին ի վերայ իմ:
17․ Իբրեւ զձիւն կամ իբրեւ զսառն պաղեալ որ հալիցի ի հասանելոյ ջերմութեան, եւ ոչ ճանաչիցի թէ ո՞րպէս էր.
18․ նոյնպէս եւ ես լքայ յամենեցունց, կորեայ եւ տնանկացայ:
19․ Տեսէք զճանապարհս թեմնացւոց որք ի շաւիղս սաբայ հայիք:
20․ եւ ամաւթ կրեսցեն յուսացեալքն ի քաղաքս եւ յինչս:
21․ Դա` եւ դուք աւադիկ անողորմ հասէք ի վերայ իմ: հայեցեալ ի վէրս իմ` երկերուք:
22․ Արդ ես զձեզ ինչ խնդրեցի՞:
23․ կամ ձերո՞վ զաւրութեամբդ կարաւտեալ իցեմ ապրեցուցանել զիս ի թշնամեաց. կամ ի ձեռաց հզաւրաց փրկել զիս:
24․ Ուսուցէք զիս` եւ ես լռեցից. եւ եթէ մոլորեա՞լ ինչ իցեմ, արարէք զիս խելամուտ:
25․ Այլ ուրեմն խոտան են բանք ճշմարտի. քանզի ոչ եթէ ի ձէնջ խնդրեմ զաւրութիւն:
26․ Եւ ոչ կշտամբանք բանից ձերոց լռեցուցանեն զիս. եւ ոչ բարբառոյ բանից ձերոց անսացից:
27․ Բայց զի իբրեւ ի վերայ որբոյ յարուցեալ էք ի վերայ իմ. եւ խաղացեալ էք ի վերայ բարեկամի ձերոյ:
28․ Բայց արդ հայեցեալ յերեսս ձեր ոչ ստեցից: նստարուք, եւ մի ինչ լիցի անիրաւութիւն ի դատաստանի:
29․ եւ դարձեալ իրաւանց ուշ ունիցիք:
30․ Զի ոչ գոյ ի լեզուի իմում անիրաւութիւն. կամ կոկորդ իմ ոչ խոկասցէ յիմաստութիւն:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: