1. Ոչ ապաքէն իբրեւ զփորձութի՞ւն են վարք մարդոյ ի վերայ երկրի, եւ իբրեւ զառաւրեայ վարձք վարձկանի կեանք նորա:
2. Կամ իբրեւ զծառայ երկուցեալ ի Տեառնէ իւրմէ` եւ զաւղեալ ընդ հովանեաւ, եւ իբրեւ զվարձկան որ սպասիցէ վարձուց իւրոց.
3. նոյնպէս եւ ես սպասեցի ամսոց սնոտեաց: Գիշերք ցաւագին տուեալ են ինձ.
4. եթէ ննջեցից` ասեմ ե՞րբ իցէ տիւ. եւ եթէ յառնիցեմ` դարձեալ թէ ե՞րբ իցէ երեկ: լի ցաւաւք լինիմ յերեկորեայ մինչչեւ ցառաւաւտ:
5. Թաթաւին մարմինք իմ զազրութեամբ որդանց. մաշեցի զկոշտս երկրի առ ի զթարախս քերելոյ:
6. Եւ կեանք իմ թեթեւագոյնք են քան զխաւսս, եւ կորեան յունայնութեան յուսոյ:
7. Յիշեա զի փուք են կեանք իմ, եւ ոչ դարձցի ակն իմ ի տեսա¡նել զբարի:
8. եւ ոչ հայեսցի յիս ակն տեսողի: Աչք քո յիս` եւ ես ոչ եւս իցեմ,
9. իբրեւ զամպ ջնջեալ յերկնից: Զի եթէ իջանիցէ մարդ ի դժոխս, ոչ եւս ելցէ.
10. եւ ոչ դարձցի ի տուն իւր. եւ ոչ եւս ծանիցէ զնա տեղի իւր:
11. Այսուհետեւ ոչ եւս խնայեցից ի բերան իմ. խաւսեցայց մինչչեւ իցեմ ի վիշտս: բացից զդառնութիւն անձին իմոյ տագնապաւ:
12. Միթէ ծով իցեմ կամ վիշապ` զի կարգեցեր զինեւ պահ:
13. Ասացի թէ մխիթարեսցեն զիս մահիճք իմ. վճարեցից յինէն զբանս յանկողնի իմում:
14. Զարհուրեցուցանես զիս երազովք, եւ տեսլեամբք հարկանես զիս:
15. Թափես զոգի յանձնէ իմմէ եւ ի մարմնոյ զշունչ իմ. եւ ի մահուանէ զկեանս իմ:
16. զի ոչ եթէ յաւիտեան կեամ, եթէ երկայնամիտ եղէց: Ի բաց կաց յինէն` զի ընդունայն են կեանք իմ:
17. Զի զի՞նչ է մարդ զի մեծացուցեր զնա, կամ զի հայիցիս ի նա մտաւք:
18. Կամ այցելութիւն առնիցես նմա մինչչեւ ցառաւաւտ. եւ ի հանգիստ դատիցիս զնա:
19. Մինչչեւ յե՞րբ ոչ թողուցուս զիս, եւ ոչ ընդարձակիցես ինձ. մինչչեւ ցաւովք կլանիցեմ զտողուկս իմ:
20. Զի թէ մեղայ` զի՞նչ կարիցեմ առնել քեզ, որ գիտեսդ զմիտս մարդկան: Ընդէ՞ր եդիր զքեզ ոսոխ, եւ իցեմ քեզ բեռն:
21. եւ ընդէ՞ր ոչ արարեր մոռացումն անաւրէնութեան իմոյ` եւ սրբութիւն մեղաց իմոց: Արդ ահա յերկիր դառնայցեմ կանխեալ, եւ այլ ոչ եւս իցեմ:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: