Գիրք` 30. Յովբ

Գլուխ 9

   
1․ Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ:

2․ Ճշմարտիւ գիտեմ թէ այդ` այդպէս իցէ. քանզի զիա՞րդ լինիցի մարդ արդար առաջի Աստուծոյ:

3․ Զի եթէ կամիցի դատել ընդ նմա` ոչ լուիցէ նմա. զի եւ մի բան հազար բանի պատասխանի ոչ տացէ:

4․ Զի իմաստուն է մտաւք` զաւրաւոր եւ մեծ: ո՞ խստացաւ ընդդէմ նորա, եւ հանդարտեաց:

5․ Որ հնացուցանէ զլերինս եւ ոչ գիտեն. որ տապալէ զնոսա բարկութեամբ:

6․ Որ շարժէ զառ ի ներքոյս երկնից ի հիմանց, եւ սիւնք նորա դողան:

7․ Որ ասէ արեգական եւ ոչ ծագէ, եւ ընդդէմ աստեղաց կնքէ:

8․ Որ ձգեաց զերկինս միայն, եւ շրջի ի վերայ ծովու իբրեւ յատակի:

9․ Որ արար զբազմաստեղսն, եւ զգիշերավարն, եւ զսայլն, եւ զշտեմարանս հարաւոյ:

10․ Որ առնէ զմեծամեծս եւ զանքնինս, եւ զփառաւորս եւ զհրաշակերտս որոց ոչ գոյ թիւ:

11․ Եթէ վերասցի քան զիս` ոչ տեսից. եւ եթէ անցցէ առ ինեւ` եւ ոչ այնպէս գիտացից:

12․ Եւ եթէ սատակեսցէ` ո՞ դարձուսցէ, կամ ո՞վ ասիցէ ցնա թէ զի՞նչ արարեր:

13․ Զի նա դարձաւ ի բարկութենէ, եւ ի նմանէ սարսեցին կէտք որ ի ներքոյ երկնից:

14․ Իցէ՞ թէ լուիցէ ինձ, եւ իրաւացուցանիցէ զբանս իմ:

15․ Եթէ իցեմ արդար` ոչ լուիցէ ինձ. եւ զդատաստան նորա աղաչեցից:

16․ Եւ եթէ կարդացից եւ անսասցէ` չհաւատամ թէ լուաւ իսկ ինձ.

17․ եւ ոչ միգով սատակեսցէ զիս: Բազում են հարուածք զոր արար ինձ տարապարտուց.

18․ եւ ոչ տայ ինձ հանգչել. եւ լցոյց զիս դառնութեամբ.

19․ քանզի հզաւր է` բռնանայ: իսկ արդ ո՞ իցէ, որ դատաստանի նորա կայցէ հակառակ:

20․ Իսկ եթէ իցեմ եւս արդար` սակայն բերան իմ ամպարշտեսցէ. եւ եթէ իցեմ անարատ` կամակոր գտանիցիմ:

21․ Զի եթէ ամպարշտեցի յանձն իմ` ոչ գիտեմ. բայց զի բառնան յինէն կեանք իմ:

22․ վասն որոյ ասացի, թէ զմեծն եւ զհզաւրն կորուսանէ բարկութիւն:

23․ Զի չարք յանհնարին մահու կորիցեն. այլ արդարք ծաղր լինին.

24․ զի մատնին ի ձեռս ամպարշտի: Զերեսս դատաւորաց նորա ծածկեսցէ. եւ եթէ ոչ նա է` ո՞վ իցէ:

25․ Այլ իմ կեանք թեթեւագոյն են քան զսուրհանդակ. փախեան եւ ոչ երեւեցան:

26․ Եւ կամ թէ իցեն նաւաց հետք ճանապարհի, եւ կամ արծուոյ թռուցելոյ որ խնդրիցէ զկերակուր:

27․ Եթէ ասիցեմ եթէ խաւսեցայց` մոռանամ. զերեսս ի վայր արկեալ հեծեծեցից:

28․ Շարժեալ եմ ամենայն անդամաւք իմովք. զի գիտեմ զի անարատ զիս ոչ թողուցուս:

29․ Որովհետեւ ամպարշտէի` ընդէ՞ր ոչ մեռայ:

30․ Եթէ լուացայց ձեռամբ, եւ սրբեցայց ձեռաւք սրբեցելովք.

31․ սաստկացեալ աղտով էներկ զիս. զազրացոյց զիս պատմուճան իմ:

32․ Զի ոչ ես իբրեւ զիս մարդ` ընդ որում դատեցայց, եթէ հասարակ եկեսցուք ի դատաստան:

33․ Իսկ յանկարծ գոյր միջնորդ, եւ յանդիմանէր եւ լսէր ի մէջ երկոցունց:

34․ Ի բաց արասցէ յինէն զգաւազանն, եւ ահ նորա զիս մի զարհուրեցուսցէ:

35․ եւ մի երկեայց` այլ խաւսեցայց: նա եւ ոչ այնպէս ես գիտեմ, աշխատեալ անձամբ իմով: