1. Ահա զայս ամենայն ետես ակն իմ, եւ լուաւ ունկն իմ:
2. Եւ գիտեմ ես որչափ եւ դուք խելամուտ էք. եւ չեմ անմտագոյն քան զձեզ:
3. Բայց սակայն ես ընդ Տեառն խաւսեցայց. յանդիմանեցայց առաջի նորա, եթէ կամեսցի:
4. Բայց դուք ինձ բժիշկք մեղանչականք էք. եւ ողջացուցիչք չարեաց ամենեքեան:
5. Եղիցի ձեզ համրանալ` եւ համարեալ լիցի ձեզ յիմաստութիւն:
6. Լուարուք զյանդիմանութիւն բերանոյ իմոյ, եւ դատաստանի շրթանց իմոց անսացէք:
7. Ո՞չ ապաքէն առաջի Տեառն խաւսիցիք, եւ յանդիման նորա նենգութիւն բարբառիք:
8. Կամ թէ թանգուզիցէք. զի դուք ամենեքեան դատաւորք եղերուք:
9. Զի բարւոք է եթէ քննեսցէ զձեզ: Զի եթէ զամենայն արարեալ յաւելուցուք ի նա,
10. ոչ ինչ սակաւ կշտամբեսցէ զձեզ: Եւ եթէ ի ծածուկ աչառիցէք.
11. ոչ ապաքէն արհաւիրք նորա զարհուրեցուցանեն զձեզ. եւ ահ նորա անկցի ի վերայ ձեր:
12․ Եւ դիպեսցին պերճութիւնքդ ձեր հանգոյն մոխրոյ, եւ մարմին կաւեղէն:
13․ Կարկեցարուք զի խաւսեցայց ես, եւ հանգեայց ի սրտմտութենէ:
14․ Առեալ զմարմինս իմ յատամունս իմ, եւ զոգի իմ եդից ի ձեռին իմում:
15․ Եթէ արկցէ զձեռն իւր զինեւ հզաւրն, քանզի եւ սկսեալ իսկ է: եթէ ո՞չ խաւսեցայց եւ յանդիմանեցայց առաջի նորա:
16․ Եւ այն դիպեսցի ինձ ի փրկութիւն. քանզի ոչ մտցէ առաջի նորա նենգութիւն:
17․ Լուարուք լուարուք բանից իմոց, զի պատմեցից ձեզ լուիլու:
18․ Զի ահաւասիկ մերձեալ եմ ի դատաստանս իմ, եւ գիտեմ զի արդար երեւելոց եմ:
19․ Զի ո՞վ է ոսոխն իմ որ պատասխանեսցէ ինձ. զիա՞րդ կարկեցայց` եւ պակասեցայց:
20․ Երկու ինչք պիտոյ են ինձ. եւ յայնժամ յերեսաց քոց ես ոչ թաքեայց:
21․ Զձեռն քո ի բաց արա յինէն, եւ ահ քո զիս մի զարհուրեցուսցէ:
22. Եւ ապա կոչեսցես զիս` եւ ես լուայց քեզ. եւ եթէ խաւսեսցիս` եւ ես տաց քեզ պատասխանի:
23. Քանի ինչ են մեղք եւ անաւրէնութիւնք. ուսո ինձ` քանիաւն իցէ,
24. ընդէ՞ր թաքուցանես յինէն: Համարիցիս զիս քեզ ոսո՞խ.
25. կամ թէ ի հողմաշարժ տերեւո՞յ երկնչիցիս, կամ իբրեւ հողմավար խոտո՞յ կայցես ինձ հակառակ:
26. Զի գրեցեր զինէն չարիս, եւ արկեր զինեւ զմեղս մանկութեան:
27. Եդիր զմիտս իմ ի պաշարման. պահեցեր զամենայն զգործս իմ. եւ յարմատս ոտից իմոց հասեր:
28. որ իբրեւ զտիկ հնացեալ են, կամ իբրեւ զձորձս ցեցակեր:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: