Գիրք` 30. Յովբ

Գլուխ 14

   
1. Զի այր կանանցածին սակաւակեաց է եւ լի բարկութեամբ:

2. Որ իբրեւ զծաղիկ ծաղկեալ թաւթափեցաւ. խոյս ետ իբրեւ ստուեր եւ մի կացցէ:

3. Ոչ ապաքէն եւ այնմ համար առնիցես, եւ նմա արարեր մտանել ի դատաստան առաջի քո:

4. Իսկ արդ ո՞վ իցէ սուրբ յաղտոյ, այլ եւ ոչ ոք. թէպէտ եւ միոյաւուր իցեն կեանք նորա ի վերայ երկրի:

5. Համարեալ են ամիսք նորա առ ի նմանէ. ժամանակ եդիր` եւ ոչ անցցէ:

6. Ի բաց լեր ի նմանէ` զի դադարեսցէ եւ ամոքեսցէ զկեանս իբրեւ զվարձկան:

7. Զի գոյ յոյս ծառոյ անդրէն. զի թէպէտ եւ կտրեսցի` միւս անգամ ծաղկեսցէ, եւ շառաւիղ նորա մի պակասեսցէ:

8. Եթէ ծերասցի յերկրի արմատ նորա` եւ ի քարի վախճանեսցի բուն նորա,

9. ի հոտոյ ջրոյ ծաղկեսցի, եւ արասցէ հունձս իբրեւ զնորատունկ:

10. Բայց այր վախճանեալ գնաց. անկեալ մարդ եւ ո՞չ եւս իցէ:

11. Զի ժամանակաւ անաւսրի ծով, եւ գետք աւերեալ ցամաքեցան:

12. եւ մարդ ննջեաց` եւ ո՞չ յարիցէ: Մինչչեւ երկինք իցեն ոչ կարկատեսցին, եւ ոչ զարթիցեն ի քնոյ իւրեանց:

13. Երանի թէ ի դժոխս պահէիր զիս, եւ թաքուցանէիր զիս մինչչեւ անցանէր բարկութիւն քո. եւ ժամանակէիր ինձ ժամանակ յորում առնէիր ինձ յիշատակ:

14. Եթէ մեռանիցի մարդ կեցցէ, վախճանեալ զաւուրս կենաց իւրոց: Սպասեցից մինչ միւսանգամ լինիցիմ.

15. ապա կոչեսցես զիս, եւ ես տաց քեզ պատասխանի: Զգործս ձեռաց քոց մի մերժեր:

16. թուեցեր զգնացս իմ, եւ մի անցցէ ինչ զքեւ ի մեղաց իմոց:

17. Կնքեցեր զանաւրէնութիւնս իմ ի քսակի. եւ նշանակեցեր թէ ակամայ ինչ յանցեայ:

18. Սակայն եւ լեառն որ փլանելոց է, փլցի. եւ վէմ հնասցի ի տեղւոջէ իւրմէ:

19. Զքարինս ողորկեցին ջուրք, եւ ողողեցին ջուրք զդաշտս թանձրութեան երկրի: Եւ զակնկալութիւն մարդոյ կորուսեր.

20. մերժեցեր զնա ի սպառ, եւ գնաց. հաստատեցեր ի վերայ նորա զերեսս` եւ արձակեցե՞ր:

21. Թէպէտ եւ բազում որդիք լինիցին նորա` ոչ գիտէ. եւ եթէ սակաւք առնիցին` ոչ ճանաչէ:

22. այլ մարմինք նորա ախտացան ի վերայ իւր, եւ ոգի նորա սգացաւ զինքն: