1. Կրկնեալ անդրէն Յոբայ ասէ:
2. Լուարուք լուարուք բանից իմոց: Երանի թէ մի լինէր ի ձէնջ այդ մխիթարութիւն:
3. Ներեցէք ինձ եւ ես խաւսեցայց, եթէ ոչ այպանիցէք զբանիւք իմովք:
4. Իսկ արդ չեւ իմ կշտամբանքս ի մարդկանէ իցեն. եւ կամ ընդէ՞ր ոչ բարկանայցեմ:
5. Հայեցեալ ընդ իս զարմանայ՞ք, եդեալ ձեռն ի ծնաւտի:
6. Եթէ յուշ լինիցի ինձ, տագնապեցայց. զի ունին ցաւք զմարմինս իմ:
7. Ընդէ՞ր բնաւ ամպարիշտք կենդանի իցեն, հնացեալք եւ ի մեծութեան են:
8. Սերմանք նոցա ըստ միտս. եւ որդիք նոցա առաջի աչաց:
9. Տունք նոցա աջողեալք. եւ երկեւղ եւ ոչ ուստեք. եւ տանջանք ի Տեառնէ չեն ի վերայ նոցա:
10. Արջառ նոցա ոչ սխալեաց ի ծննդենէ. ապրեցաւ յղի նոցա` եւ ոչ վրիպեցաւ.
11. եւ կան իբրեւ զխաշինս յաւիտենականս: Մանկունք նոցա խաղան առաջի,
12. առեալ սաղմոսարան եւ քնար. եւ ուրախ լինին ձայնիւ երգոց:
13. Կատարեցին ի բարութեան զկեանս իւրեանց, հանգստեամբ ննջեցին ի դժոխս:
14. Եւ ասէ ցՏէր` ի բաց կաց յինէն, զճանապարհս քո ճանաչել ոչ կամիմ:
15. Զի՞նչ շահ է` զի ծառայեսցուք նմա, կամ զի՞նչ աւգուտ` զի հանդիպեսցուք նմա:
16. Ի ձեռս նոցա էին բարութիւնք. եւ ի գործս ամպարշտաց ոչ հայի:
17. Սակայն եւ ճրագ ամպարշտաց շիջցի: եկեսցէ ի վերայ նորա կործանումն. երկունք կալցին զնոսա ի բարկութենէ:
18. Եղիցին իբրեւ զյարդ առաջի հողմոյ, կամ իբրեւ զփոշի զոր տարաւ մրրիկ:
19. Սպառեսցեն զորդիս ինչք նորա. հատուսցէ նմա, եւ ծանուսցէ:
20. Տեսցեն աչք նորա զսպանումն իւր, եւ ի Տեառնէ մի ապրեսցի:
21. Զի կամք նորա ի տան իւրում ընդ իւր, եւ զթիւ ամաց նորա բաժանեսցեն:
22. Ոչ ապաքէն` Տէր է որ ուսուցանէ զհանճար եւ զգիտութիւն, զի ինքն քննէ զիմաստունս:
23. Այնպիսին մեռցի ի սաստկութիւն անզգամութեան իւրում. ամենեւին բարկեկեցիկն եւ յաջողեալն:
24. Փորն նորա լի է ճարպով. ուղիղ նորա շճեսցէ:
25. Նա վախճանեսցի ի դառնութենէ անձին, ոչ ինչ կերեալ ի բարութենէ:
26. Առհասարակ ննջեսցեն յերկրի. երբ ծածկեաց զնոսա:
27. Եւ արդ գիտեմ` զի յանդգնութեամբ հասեալ էք ի վերայ իմ:
28. Արդ ասացէք` թէ ուր է տուն իշխանին. եւ ուր է յարկ բնակութեան ամպարշտաց:
29. Հարցէք զանցաւորս ճանապարհի, եւ զնշանս նոցա մի աւտարացուցանէք:
30. Զի յաւր կորստեան ստիպի չար. յաւր բարկութեան իւրոյ վարեսցի:
31. Ո պատմեսցէ յանդիման նորա զճանապարհս նորա. եւ զոր ինչ ինքն գործեաց` ո հատուսցէ նմա:
32. Եւ ինքն ի գերեզմանի գնաց, եւ ի տապանի տքնեցաւ:
33. եւ քաղցրացան նմա խիճք հեղեղատի: Եւ զհետ նորա ամենայն մարդ գնասցէ, եւ յառաջ քան զնա անթիւք:
34. Եւ զիար՞դ մխիթարեցէք զիս սնոտեաւք. եւ ինձ ձեւք դադարելն ոչինչ է:
Հաղորդում կայքում սխալի վերաբերյալ
Տվյալ հատվածում առկա է սխալ: