Գիրք` 30. Յովբ

Գլուխ 27

   
1. Դարձեալ յաւելեալ Յոբայ յառակի իւրում ասէ:

2. Կենդանի է Տէր որ այսպէս դատեցաւ զիս. եւ ամենակալն որ դառնացոյց զանձն իմ:

3. Եթէ տակաւին իցէ յիս շունչ իմ. եւ հոգի աստուածեղէն շուրջ զինեւ յռնգունս.

4. ոչ խաւսեսցին շրթունք իմ անաւրէնութիւն, եւ ոչ անձն իմ խորհեսցի անիրաւութիւն:

5. Մի լիցի ինձ ասել զձեզ արդարս մինչչեւ մեռանիցիմ. զի ոչ փոխեցից զանմեղութիւն իմ:

6. Արդարութեան անսացեալ եւ ոչ մեկնեցայց. զի ոչ գիտեմ զանձին գործեալ զանպատեհս:

7. Սակայն թէ եւ էին թշնամիք իմ իբրեւ զկործանումն ամպարշտաց, եւ յարուցեալքն ի վերայ իմ իբրեւ զկորուստ անաւրինաց:

8. Եւ զի՞նչ է յոյս ամպարշտի զի յեցեալ կայցէ. վստահացեալ ի Տէր թէ ապրիցէ՞:

9. կամ թէ խնդրուածոց նորա լուիցէ Տէր: Եթէ ի հասանել ի վերայ նորա տագնապի,

10. ոչ ունիցի համարձակութիւն առաջի նորա. կամ ի կարդալ նորա առ նա, լուիցէ՞ նմա:

11. Այլ պատմեցից ձեզ զինչ է ի ձեռին Տեառն, եւ որ իցէ յամենակալին, ոչ ստեցից:

12. Ահաւասիկ ամենեքին իսկ գիտէք. զի սնոտիս զսնոտւովք պատէք:

13. Այս մասն է մարդոյ ամպարշտի ի Տեառնէ. ստացուած հզաւրաց եկեսցէ ի վերայ նորա յամենակալէն:

14. Զի եթէ բազում ծնանիցին նմա որդիք, ի սպանումն եղիցին: եւ եթէ յերիտասարդութիւն հասցեն` մուրացիկ շրջեսցին:

15. Եւ որ զնովաւն իցեն մահուամբ վախճանեսցին: այրեաց նոցա մի ոք ողորմեսցի:

16. Եւ եթէ ժողովեսցէ իբրեւ զհող զարծաթ, եւ հանգոյն կաւոյ պատրաստեսցէ զոսկի,

17. զայն ամենայն արդարք ստասցին, եւ զինչս նորա ճշմարիտք կալցին:

18. Եղեւ տուն նորա իբրեւ զցեց, եւ իբրեւ զսարդիոստայն:

19. Մեծատուն ննջեաց, եւ ոչ եւս յաւելցէ յառնել. զաչս իւր եբաց` եւ ոչ եւս իցէ:

20. Պատահեսցին նմա իբրեւ զջուր ցաւք. գիշերի ծածկեաց զնա մութ:

21. Առցէ զնա խորշակ եւ գնայցէ:

22. եւ հոսեսցէ զնա ի տեղւոջէ իւրմէ:

23. եւ ընկեսցէ զնա` եւ մի խնայեսցէ. ի ձեռանէ նորա փախստիւ փախիցէ: Ծափ զծափի հարցէ ի վերայ նորա, եւ քարշեսցէ զնա ի տեղւոջէ իւրմէ:¡